Ինչ-որ կերպ փորձում են հակադարձել սև PR-ով, բայց ոչ մի արդյունք չի տալո. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ
«Խնդիրը նաև տարբեր սոցհարցումների արդյունքներ են, որով հստակ երևում է իշխանության նվազող ռեյտինգի և «Հայաստան» դաշինքի բարձրացող ռեյտինգի արդյունքները: Դրան փորձում են ինչ-որ կերպ հակադարձել սև PR-ով, բայց ոչ մի արդյունք չի տալու»,-ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ խոսելով «Հայաստան» դաշինքի վարկաբեկող հրապարակումների մասին:
Ավելի վաղ նա հայտարարություն էր տարածել, ստացվում են նաև տեղեկություններ, որ նույնիսկ որոշ անձինք ներկայանալով իբր «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ` գումարային առաջարկներ են անում:
Նա ընդգծեց՝ «Հայաստան» դաշինքը նման երևույթների հետ առնչություն չունի:
Ա. Վարդևանյանն ասաց՝ ունեն տեղեկություններ, որ սադրիչներ կան, որոնք փորձում են ներկայանալ «Հայաստան» դաշինքի անունից:
«Մենք հետևողական ենք լինելու, որ իրավապահները գտնեն նման մարդկանց և օրենքի ողջ խստությամբ պատժեն այդ անձանց: Նման երևույթներին մենք հենց առաջինն ենք, որ դեմ ենք, անընդունելի ենք համարում, խիստ հետևողական ենք լինելու նման երևույթների դեմ»,-ասաց Վարդևանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան