Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
«Եթե Հայաստանի ներկայիս դե ֆակտո իշխանությունը ստորագրի կապիտուլյացիոն երկրորդ համաձայնագիրը, ապա Խորհրդային միության ԳՇ տոպոգրաֆիկ քարտեզով սահմանազատում կանցկացվի և կունենանք հողային կորուստներ, արժանապատվության ոտնահարում և ազգային ինքնության թուլացում»,-Տավուշի մարզ կազմակերպված լրագրողների այցի ժամանակ հայտնեց «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի նման անցանկալի սցենարի զարգացման դեպքում թշնամուն կանցնեն երեք անկլավներ՝ Սոֆուլուն, Բարխուդարլուն և Վերին Ոսկեպարը:
«Եթե վերջինս հանձնվի և ներկայիս շփման գիծն ի վնաս Հայաստանի տեղաշարժվի ներս, ապա այն ընդհուպ կմոտենա 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, իսկ Ոսկեպարը կհայտնվի աքցանի մեջ, ինչպես նաև Հայաստանը Վրաստանին կապող ճանապարհի 2 կմ հատվածը նույնպես կանցնի թշնամու հսկողության տակ»,-հայտնեց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ այդ դեպքում Ոսկեպարը կհայաթափվի, քանի որ չի լինի անվտանգություն, բայց կլինեն գյուղատնտեսական նշանակության հողերի և ջրի կորուստներ, իսկ գյուղի ջուրը գալիս է Վերին Ոսկեպարից:
Էլբակյանը տեղեկացրեց, որ Կիրանց գյուղում նույնպես երկու տուն անցնելու է անկլավի տարածք, ինչպես նաև շրջափակվելու է Աճարկուտ գյուղը:
«Կա ևս մեկ խոշոր վնաս՝ եթե միջպետական պայմանագրով լինում է նման սահմանագծում, ապա տավուշյան առաջնագիծը և Արարատում նախիջևանյան առաջնագիծը քանդվում է»,- նկատեց քաղաքագետը և հավելեց, որ այն լուրջ հարված է հայոց բանակին:
Նկատելով, որ երկրորդ համաձայնագիրն ազգային նվաստացում կլինի՝ «Հայկական նախագիծ» ՀԿ-ի անդամը պնդեց, որ այն երկարաժամկետ նպատակ է հետապնդում Հայաստանը զրկել որևէ դիմադրողական պոտենցիալից, քանի որ դեպի Իրան և Վրաստան տանող ճանապարհների բնականոն գործունեությունը կախված է լինելու ադրբեջանցիներից:
«Այսօր Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին»,- հայտնեց Էդգար Էլբակյանը և փաստեց, որ տարածաշրջանի առաջնահերթությունները պատկերացնող մարդը հասկանում է, որ առաջիկայում պատերազմ լինելու է, որը կարող է ապահովել նաև Հայաստանի ռևանշը:
Նրա խոսքով՝ Հայաստանը նույնպես պետք է պատրաստվի պատերազմին, իսկ այն անհնար է առանց արցախյան հարցի վերարժևորմեն, որը պետք է արվի դիվանագիտության ոլորտում՝ վերակենդանացնելով Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան