Թագուհի Թովմասյան. Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել
ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Թագուհի Թովմասյանը գրում է.
«ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել։
«Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով»,- հայտարարել է ՀՀ արդեն նախկին նախարարը։
Սա նշանակում է, որ ՀՀ ուժային կառույցները պետք է գործի անցնեն։ Պետական, ազգային շահի դեմ քայլեր են արվում պարոնայք, արթնացեք։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ հասկանաք։ Մեր երկրի ազգային շահը վտանգված է... արձանագրում է պետական պաշտոնյան և, ի նշան բողոքի, հրաժարական տալիս։ Երկիր ենք կորցնում... պետականություն ենք կորցնում...»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արա Այվազյանն արեց ինքնամաքրվելու ճանապարհի առաջին քայլը
- Սուրեն Սարգսյան. Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել
- Արա Այվազյանը հրաժարականի պատճառների մասին փակագծեր է բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան