Թուրքական հետախուզությունը արտերկրում ձերբակալել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկին
Թուրքիայում շարունակվում է գյուլենական համայնքի դեմ մղվող իշխանությունների կոշտ պայքարը։
Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MIT) կողմից արտերկրում իրականացված օպերացիայի արդյունքում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը՝ Սելահադդին Գյուլենը: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նա մեղադրվում է թուրքական պետության կողմից ահաբեկչական համարվող գյուլենական կառույցին (Թուրքիայում գյուլենականների ցանցին դրա հիմնադիր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի անունով անվանում են «Ֆեթուլահական ահաբեկչական կազմակերպություններ», հապավումը` FETÖ) անդամակցելու և մանկահասակ աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ:
Նշվում է, որ Սելահադդին Գյուլենը արտերկիր էր փախչել Ֆեթուլլահ Գյուլենի հրամանով և հիշյալ կառույցի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄն-ում բնակվող միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆելուլլահ Գյուլենին են մեղադրում 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
Ըստ Թուրքիայի իշխանությունների` Գյուլենն այդ գործողությունը ծրագրել և իրականացրել է երկրի ուժային կառույցներում ու հատկապես զինված ուժերում ներդրված մարդկանց ու համակիրների միջոցով։ Նշենք, որ հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերի հազարավոր սպաներ ու զինվորներ ձերբակալվեցին, տասնյակ հազարավորներն էլ հեռացվեցին աշխատանքից։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին