Մեր հանրությանը խնդրանք՝ մի նայեք ու մի տարածեք տեխնոլոգիական «հիվանդի» բարբաջանքը. Բեքարյան
Քաղաքագետ Կարեն Բեքարյանը գրում է.
«Մեր պետական կառույցների բոլոր աշխատակիցները (առաջին հերթին՝ ԱԳՆ, ՊՆ, ԱԱԾ, Դատախազություն, Անվտանգության խորհուրդ, Ոստիկանություն)՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից, պարտավոր են մանրամասն ու մի քանի անգամ լսել Փաշինյանի վերջին օրերի անխտիր բոլոր «ելույթները» և մեկ անգամ ևս ֆիքսել պետության և հանրության ներկա վիճակը՝ իր բոլոր բաղկացուցիչներով:
Պարտավոր են լսել ու շատ արագ պատրաստել իրենց պատասխանները՝ շատ մոտ ապագայում տրվելիք (այդ թվում՝ իրավական գործընթացների արդյունքում) հարցերին:
Իսկ կարևորագույն հարցը լինելու է հետևյալը. Ձեր հանցավոր գործունեության և /կամ/ հանցավոր անգործության արդյունքում՝ ի՞նչ քանակի և ի՞նչ որակի մասնակցություն եք բերել պետության կործանման (ներառյալ՝ մարդկային կյանքերն ու խեղված ճակատագրերը) հետևողականորեն իրականացվող ծրագրին:
Պատրաստվե՛ք, պատասխան տալու օրը մոտ է, իսկ պատասխանատվությունից խուսափել չի ստացվելու:
Դուք արել եք Ձեր ընտրությունը և անկախ հարյուրավոր զգուշացումներից, արդեն իսկ անկախ նաև որևէ մոտիվացիայից՝ շարունակում եք ծառայել պետության կազմաքանդմանը:
Իսկ մեր հանրությանը, բոլորիս - խնդրանք՝ մի նայեք ու մի տարածեք տեխնոլոգիական «հիվանդի» բարբաջանքը:
Այլևս չկա ոչինչ զարմանալու, չկա ոչինչ քննարկելու, չկա ոչինչ անդրադառնալու կամ մտածելու…
Պաշտպանեք ու պահպանեք Ձեր և Ձեր մտերիմների առողջությունը:
Աստված պահապան մեր գերիներին...»։
Հարակից հրապարակումներ`
- Ու՞մ վրա է կապիտուլյանտի հույսը, երբ խոսում է 60%-ի մասին. Արտակ Զաքարյան
- Փաշինյանը կրկնում է Պուտինի սպառնալիքները
- Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
- Տիգրան Աբրահամյան. Փաշինյանի հայտարարությունը խոսում է այն մասին, թե ինչպես փլուզվեց մեր պետականությունը
- Քաղաքացին խոստովանում է՝ թաղապետի զանգով է եկել Փաշինյանի հետ հանդիպման
- Փաշինյանին ՔՊ շտաբում չեն դիմավորել, իսկ քաղաքացիներն էլ վանկարկել են կապիտուլյանտ. Yerevan.today
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան