Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում աջ-ծայրահեղականները հաջողություններ են գրանցել
Ծայրահեղ աջակողմյան «ELAM» կուսակցությունը և ցենտրիստական խումբը զգալի հաջողություններ են գրանցել կիրակի օրը կայացած Կիպրոսի խորհրդարանական ընտրություններում: Այս մասին գրում է Euronews-ը։
Բոլոր ձայների հաշվարկով առաջին տեղում է իշխող աջ կենտրոնամետ DISY-ն՝ հավաքելով ձայների 27,77 տոկոսը, որին հաջորդել է կոմունիստական արմատներ ունեցող AKEL կուսակցությունը:
Սակայն առաջատարները կորցրել են իրենց աջակցությունը նախորդ ընտրությունների համեմատ՝ համապատասխանաբար 2.9 և 3.3 տոկոսով, իսկ ELAM-ը ստացել է ձայների 6,78 տոկոսը, ինչը 2016-ի համեմատ գրեթե կրկնակի է։
Ընտրություններին քվեարկելու իրավունք ուներ կղզու 558,000 քաղաքացի, որոնք ընտրում էին 21 քաղաքական կուսակցությունների՝ Կիպրոսի խորհրդարանի 56 մանդատներիհամար :
Մասնակցությունը կազմել է 65,73 տոկոս, ընդամենը 1 տոկոսով ցածր է նախորդ հարցումից, չնայած COVID-19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու