Հայաստանում ստեղծվելու է Իրանի արտահանումների բազա
Իրանի նախագահի գիտական հարցերով տեղակալ և Նորարարության ու բարգավաճման խթանման հիմնադրամի տնօրեն Մարզիե Շավեդին հայտնել է Հայաստանում, Իրաքում, Ադրբեջանում և Չինաստանում Իրանի արտահանումների չորս բազաների ստեղծման մասին: Այս մասին գրում է Pars Today-ը։
«Այլ երկրներում արտահանման գրասենյակների ստեղծման հարցի վերջնականացումը նույնպես գտնվում է վերջնական փուլում»,-ասել է նա:
Կիրակի օրը կայացած միջոցառմանը, հայտարարելով, որ գիտահեն ընկերությունների ներկայությանը աջակցելը Նորարարության հիմնադրամի մյուս հովանավորչական ծրագիրն է, Մարիզե Շավերդին հավելել է.«Արտահանման բազաները նախատեսված են Նորարարության հիմնադրամում նպատակային շուկաներին օգնելու համար»:
Վերջին երկու տարիների ընթացքում չնայած կորոնավիրուսային սահմանափակումներին, Իրանը և Հայաստանն ընդլայնել են իրենց առևտրային հարաբերությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա