Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր՝ մայիսի 31-ին, հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի տարածած հաղորդագրությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտի բարեփոխումներին, դատարանների ծանրաբեռնվածությանը, դատավորների վեթինգին վերաբերող մի շարք հարցեր։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հնարավորությանը, մարտի 1-ի քրեական գործին և Արցախի ու Հայաստանի անվտանգությանը վերաբերող հարցերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Մանրամասն՝ այստեղ։