Քաղաքական 11:40 31/05/2021 Հայաստան

31.05.2021. «Հենակետ». Ալիևը և Էրդողանը քննարկում են Ղարաբաղում վերականգնողական աշխատանքները

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած  շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Մայիսի 24-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Anatolian Phoenix-2021» որոնողափրկարարական միջազգային զորավարժությունները, որոնց մասնակցում են նաև ադրբեջանական բանակի զինծառայողները: Ադրբեջանը ներկայանում է օդուժի 3 անձնակազմով և Մի-17 ուղղաթիռներով: Զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 4-ը:

Շաբաթվա ընթացքում 2021 թ․ համատեղ գործողությունների պլանի համաձայն՝ ադրբեջանցի և թուրք զինծառայողների մասնակցությամբ մարտավարական վարժանքներ են անցկացվել: Նշենք, որ այս զորավարժությունները մեկնարկել էին ապրիլի 8-ին:

Համաձայն 2021 թ․ մարտական պատրաստության պլանի՝ Ադրբեջանի Ռազմածովային ուժերի նավերը մարտական հրաձգության վարժանքներ են իրականացրել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում գտնվող ռազմածովային հրաձգարանում:

Թուրքիայի ՊՆ-ն ականներ հայտնաբերող հատուկ վարժեցված 10 շուն է նվիրել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ իրենք Ադրբեջանին են փոխանցել նաև 5 միավոր մեխանիկական ականազերծման մեքենաներ (MEMATT):


Շաբաթվա ընթացքում Արցախի` ներկայում Բաքվի վերահսկողության տակ գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանում տեղի է ունեցել Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության նոր զորամասի բացումը: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի հրամանով` մեկական զորամաս է բացվել Ղարաբաղում՝ Ակնայի (Աղդամի) և Մարտունիի շրջաններում:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի դռները միշտ պետք է բաց լինեն բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի համար:

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ «Ադրբեջանի 2020 թ․ պետական բյուջեի կատարման մասին» օրինագծում նշված է, որ երկրում 2020 թ-ին պաշտպանության ու անվտանգության ծախսերի համար հատկացվել է պետբյուջեի 16․8 տոկոսը կամ 4․425 մլրդ մանաթ։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մի քանի տասնյակ անդամներ միացել են Դևիդ Վալադաոյի՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին ուղղված կոչին՝ հորդորելով դադարեցրել ԱՄՆ-ի՝ որևէ տեսակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին:

Մայիսի 25-ին ԱՄՆ բանակի կիբերհրամանատարության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Ֆոգարտին, ելույթ ունենալով «Cyber Electromagnetic Activity» կոնֆերանսի ժամանակ, հայտարարել է, թե  կիբերպատերազմի աջակցության առաջին գումարտակը կազմելու համար ԱՄՆ ԶՈւ կիբերհրամանատարությունն օգտագործում է Ղարաբաղում ԱԹՍ-ների կիրառման փորձը։ Նա հավելել է, որ համաձայն չէ տարածված այն տեսակետի հետ, թե Ադրբեջանը հաղթանակի է հասել ԱԹՍ-ների հաշվին։

Թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, թե շարունակվում է «TRG-300 KAPLAN» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (առավելագույնը 120 կմ հեռահարությամբ) արտահանումը դեպի Բանգլադեշ։ Թուրքական լրատվամիջոցները նկատել են, որ այս համակարգերն իրենց արդարացրել են 2020 թ․ Ղարաբաղյան պատերազմում և Սիրիական հակամարտության ընթացքում։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Շաբաթվա ընթացքում տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հանդիպելով Իլհամ Ալիևի հետ,  հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար Իրանը պատրաստ է ցանկացած դերակատարություն ունենալ։

Խոսելով ԼՂ  հակամարտության մասին՝ իրանցի պաշտոնյան օգտագործել է «ադրբեջանական հողերի ազատագրում» արտահայտությունը՝ ընդգծելով, որ իրենք պատրաստ են դերակատարություն ունենալ այդ տարածքների վերակառուցման և վերականգնման գործում։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զանգահարել է Իլհամ Ալիևին: Կողմերը քննարկել են նաև այն հարցը, որ մոտ ապագայում Բելառուս է ժամանելու քաղաքաշինության մասնագետների ադրբեջանական պատվիրակությունը, որպեսզի բելառուս գործընկերների հետ մշակի տարածաշրջանում՝ մասնավորապես Արցախից գրավված տարածքներում շինարարական աշխատանքներ սկսելու ծրագիրը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Գրեհեմ Ստյուարտի հետ։ Բրիտանացի նախարարն ընդգծել է, որ բրիտանական ընկերությունները շահագրգռված են Արցախից գրավված տարածնքերում նախատեսվող աշխատանքներին մասնակցելու հարցում:

Մայիսի 27-ին Իլհամ Ալիևն, ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելչուքին, հայտարարել է, թե ներկայումս պատրաստվում են Ղարաբաղի քաղաքների գլխավոր հատակագծերը, իսկ դպրոցների կառուցումը նախատեսվում է որպես գլխավոր հատակագծերի բաղկացուցիչ մաս: Ըստ Ալիևի՝ Թուրքիայի փորձը շատ կարևոր է իրենց համար, և ինքն արդեն հանձնարարել է Ղարաբաղյան պատերազմի թեման ներառել կրթական ծրագրերում:

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը նշել է, որ Էրդողանը Ադրբեջան կժամանի առաջիկա շաբաթների ընթացքում: Երկու պետությունների ղեկավարների մակարդակով քննարկումներ են ընթանում, թե ինչպես պլանավորել վերականգնողական աշխատանքները Ղարաբաղում:

«ՌԻԱ Նովոստի» գործակալության դիվանագիտական աղբյուրը Բաքվից փոխանցել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը ծրագրված է նրա այցը Շուշի:  Թուրքիայի առաջնորդի՝ Շուշի կատարվելիք այցի ընթացքում սպասվում է, որ նա կմասնակցի դպրոցի հիմքի դրման արարողությանը:

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության կենսաբազմազանության պաշտպանության ծառայության պետի տեղակալ Արզու Սամեդովան հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում կստեղծվի նոր ազգային զբոսայգի:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Միլլի Մեջլիսը ընդունել է «Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշի քաղաքի մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Շուշի քաղաքի Պետական արգելոցի և դրա հետ կապված հատուկ հիմնադրամի ստեղծումը:

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Բահչելին Twitter-ի իր էջում գրել է, թե Ադրբեջանի կառավարությունը այս նախագիծը նպատակահարմար չի համարել և դպրոցի համար ներկայացրել է մեկ այլ նոր և տարբերվող նախագիծ:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է, որ այդ նախաձեռնությունից հրաժարվելու մասին խոսք անգամ լինել չի կարող: Նրա խոսքով՝ առաջարկվել է աշխատանքային քննարկումներ անցկացնել մասնագետների մակարդակով՝ դպրոցի շենքի նախագիծը քաղաքի ճարտարապետական ինքնատիպ ոճին համապատասխանեցնելու նպատակով:

Ադրբեջանական լրատվամիջոցների ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Ակնայի (Աղդամի) շրջանի Արցախից գրավված հատվածում նշանակվել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ:

Մայիսի 28–ին Իլհամ Ալիևը մեկնել է Ակնայի (Աղդամի)  շրջան, որտեղ նա դրել է Ակնա քաղաքի վերականգնումը խորհրդանշող առաջին քարը: Ապա Ալիևը դրել է քաղաքի թիվ 1 դպրոցի նոր շենքի հիմքը։ Այցի ընթացքում Ադրբեջանի նախագահը մասնակցել է Բարդա-Ակնա (Աղդամ)   ավտոմայրուղու, Ակնայի արդյունաբերական պարկի, ինչպես նաև Ակնայում առաջին բնակելի շենքի հիմնարկեքի արարողությանը:

Այցի ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Շուշիի գրավումից հետո ադրբեջանական բանակը պատրաստվելիս է եղել հարձակում գործել Ակնայի (Աղդամի) ուղղությամբ: Ալիևին տեղեկացրել են, որ Ակնայում ստեղծվելու են Հաղթանակի թանգարան և Օկուպացիայի բացօթյա թանգարան:

Ադրբեջանական լրատվականներում է հայտնվել Ակնա (Աղդամ) քաղաքի և արվարձանային շրջանների վերականգնման գլխավոր հատակագիծը: Գլխավոր պլանը ցույց է տալիս, որ թուրքական, ադրբեջանական, իսրայելական, ամերիկյան, բրիտանական, գերմանական, նիդերլանդական և կանադական ընկերությունները ենթակառուցվածքային նախագծեր են իրականացնելու։ Ընդ որում, կիրառվելու է «խելացի քաղաքի» կոնցեպտը:


Վերականգնման ծրագրով նախատեսվում է, որ քաղաքի բնակչությունը պետք է կազմի 100 հազար մարդ, և Ակնան (Աղդամը) դրանով կդառնա Ղարաբաղի ամենամեծ քաղաքը: Ընդ որում, քաղաքի առաջընթացը կենտրոնանալու է գյուղատնտեսական զբոսաշրջության զարգացման վրա:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Իլհամ Ալիևը Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայիլօղլուի հետ հանդիպմանը նշել է, թե Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանը մշակում է նոր նախագիծ` «Զանգեզուրի միջանցքը», Հայաստանը դեմ էր այդ միջանցքին, բայց հետո համաձայնվեց` «գիտակցելով դրա կարևորությունը»:

Ըստ Ալիևի՝ Նախիջևանի երկաթուղու մեծ մասը գործում է, պակասող հատվածը կկառուցվի: Միջանցքի գործարկման արդյունքում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապն ավելի ամուր կդառնա։ Թուրք նախարարն իր հերթին հայտարարել է, որ թուրքական կողմը նույնպես աշխատում է երկաթուղու հարցի շուրջ՝ ընդգծելով, որ իրենք ավարտել են իրենց նախագծերը Նախիջևանի և Կարսի միջև, Կարսի և Արալիկ-Դիլուջուի միջև:

Ադրբեջանական մամուլում մեծ ուշադրության է արժանացել այն հանգամանքը, որ Իրանը և Իրաքը մտադիր են լրացուցիչ երկաթուղային գծեր կառուցել և միմյանց հետ կապ հաստատել: Առաջին փուլում իրաքյան Բասրա նավահանգիստը միացված կլինի իրանական երկաթուղային համակարգին:

Ապագայում Իրանը կարող է Սիրիայի հետ ևս երկաթուղային կապի հնարավորություն ստանալ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս իրավիճակում Հյուսիս-Հարավ միջանցքը, որտեղ Ադրբեջանը կապող օղակի դեր է կատարում, ձեռք է բերում լրացուցիչ գրավչություն, և այս հարցում հատկապես շատ կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» առկայությունը։

Մայիսի  24-ին Թուրքիայից վեցերորդ և յոթերորդ արտահանման գնացքները հյուսիս-արևմուտքում գտնվող Քոջայելի նահանգից մեկնել են դեպի Չինաստան։ Թուրքական լոգիստիկ օպերատոր «Pasifik Eurasia»-ի նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Ալպեր Թայլանը նշել է, որ գնացքները իրենց նպատակակետին կհասնեն մոտավորապես 12 օրվա ընթացքում՝ ընդգծելով, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին դարձել է Ասիայի և Եվրոպայի միջև ապրանքների տեղափոխման առավել շահավետ ուղին:

«Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովի և Ղազախստանի ազգային երկաթուղու ղեկավար Նուրլան Սաուրանբաևի հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ղազախստանի երկաթուղիների բեռնափոխադրումների ընդլայնման հնարավորությունները Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղով (TMTM), որը Ադրբեջանը, Ղազախստանը, Չինաստանը, Վրաստանը, Թուրքիան և եվրոպական երկրները կապելու հարցում մեծ դերակատարություն է ունենալու։

Գերիների վերադարձի խնդրի մասին

Ադրբեջանը սկսել է դատել հայ ռազմագերիներին՝ որպես ռազմական հանցագործների։ 2 հայ գերիների գործն արդեն ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ դատավարությունը կմեկնարկի հունիսի 2-ին ։

Մայիսի 27-ի վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել են հայ 6 զինծառայողներ։

Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է «սադրիչ ահաբեկչական գործողության փորձի» մեջ և մեղադրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտման հարցում։ Իր հերթին Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «սահմանին Հայաստանի զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը չպետք է անպատասխան մնար»: Ալիևը նաև սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ հայ-ադրբեջանական սահմանին «իրավիճակը սրվել է» այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական բեռնատարը պայթել է ականի վրա: Ադրբեջանցի զինվորականները կորուստներ են կրել, կան վիրավորներ: Ադրբեջանական կողմը չի հաղորդել, թե քանի զոհ և վիրավոր ունեն։

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և այլ ձերբակալվածներին։ Բաքվում ԱՄՆ դեսպանությունը ևս նմանատիպ կոչով է հանդես եկել։

ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիերը արձագանքել է Ադրբեջանի կողմից  ՀՀ տարածքից 6 հայ զինվորականների գերեվարմանը՝ կոչ անելով սառեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին հատկացվող ողջ ռազմական օգնությունը։ ԱՄՆ սենատոր Մենենդեսն Twitter-ի իր էջում գրել է, թե պահանջում է ադրբեջանական ուժերի կողմից գերվարված զինվորների արագ վերադարձը։
Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե Փարիզը խորը մտահոգություն է հայտնում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի թվի աճի կապակցությամբ, մասնավորապես` 6 հայ զինվորների գերեվարման հետ կապված:

Կանադայի ԱԳՆ-ն ևս մտահոգություն է հայտնել 6 հայ զինծառայողների գերեվարման և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածության կապակցությամբ: Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է, թե իրենք ի գիտություն են ընդունում մայիսի 27-ին վեց հայ զինվորների ձերբակալման մասին զեկույցը և կոչ են անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս ձերբակալվածներին:
Եվրոպական արտաքին-քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու ձերբակալվածներին։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ տարածք և հեռանալու փոխարեն ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Մայիսի 25-ին Հայկական կողմը հաղորդել է, որ Վերին Շորժայում զինծառայող է զոհվել հակառակորդի կրակահերթից, Բաքուն հերքել է, թե կրակողն իրենք են։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական սահմանին լարվածություն ստեղծելու Երևանի փորձերը պայմանավորված են Հայաստանի ներքաղաքական անկայուն իրավիճակով:

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Մինսկում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ սահմանային հարցը լուծել «կառուցողական ճանապարհով»։

Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը հորդորում է ջանքեր գործադրել, որպեսզի ԵՄ-ն պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։

ԵՄ արտաքին քաղաքականության ծառայությունը մայիսի 28-ին հայտարարություն է տարածել, որում նշվում է, թե ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակով և պատրաստ է օգնություն ցուցաբերել սահմանազատման և սահմանագծման հարցերում։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը կազմակերպության Միավորված շտաբում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը պահանջում է քաղաքական և դիվանագիտական բնույթի հրատապ միջոցառումների իրականացում։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, թե ռուսական կողմը ներգրավված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպի կարգավորմանը։ Նա ընդգծել է, թե սահմանային իրավիճակն անմիջական առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ։

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրադրության առնչությամբ: Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի վերջին միջադեպերին` ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ Քորթնի Ի. Օստրիանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը ամբողջովին ետ կքաշի իր զինվորներին:

ԱՄՆ Պետքարտուղարությունը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ-ին վերադառնալ նախկին դիրքերը և դադարեցնել ոչ սահմանագծված սահմանի ռազմական ամրացումը և ականների տեղադրումը։

Լիտվայի ԱԳՆ-ն իր հերթին մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանային  իրավիճակի կապակցությամբ և բանակցությունների կոչ արել։

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը հայտարարել է, որ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պատրաստակամությունը լարվածությունը մեղմացնելու և տարաձայնությունները լուծելու հարցում: Իրանցի պաշտոնյան պնդել է, որ բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի:

Չինաստանի ԱԳՆ մամլո վարչության փոխտնօրեն Չժաո Լիցզյանն Պեկինում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, թե Ադրբեջանը և Հայաստանը Չինաստանի գործընկերներն են, և իրենք հույս ունեն, որ կողմերը կկարողանան տարաձայնությունները կարգավորել երկխոսության ճանապարհով։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց տարածած հայտարարությունում նշել են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կամ ուժի գործադրման սպառնալիքն անընդունելի է: Իրենք կոչ են անում երկու կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել խաղաղ ճանապարհով սահմանազատման և սահմանագծման շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ:

Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորանքներ

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Նա ընդգծել է ԼՂ հակամարտության քաղաքական լուծման կարևորությունը և հավելել, որ անցյալ տարի Հարավային գազային միջանցքի գործարկմամբ և այս տարի Թուրքմենստանի հետ Կասպյան հանքավայրի համատեղ հետախուզման և զարգացման վերաբերյալ Փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ՝ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Ադրբեջանի ներդրմանը Եվրոպայի էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման գործում:

Թուրքիայի նախագահ Էրդողանն իր շնորհավորական ուղերձում նշել է, որ Թուրքիան մեծ ուրախությամբ կիսում է Ադրբեջանի հաղթանակի երջանկությունը։ Ըստ Էրդողանի՝ երկկողմ համագործակցությունն ամրապնդվում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի ոգով։ Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր շնորհավորանքում ընդգծել է, թե այս տարի մայիսի 28-ին Ադրբեջանի դրոշը ծածանվում է Արցախից գրավված  տարածքների վրա։

Պակիստանի վարչապետ Իմրան Խանը շնորհավորական ուղերձ է հղել Ալիևին, որում նշվում է, թե Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո իրենց երկկողմ հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել: Պակիստանը պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների վերականգնման գործընթացին:
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Ալիևին հղած շնորհավորական նամակում նշել է, թե Ուկրաինան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Իսկ ՌԴ նախագահ Պուտինը Ալիևին հղած շնորհավորական նամակում նշել է, թե Ադրբեջանը զգալի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում

Նկատենք, որ Ալիևին շնորհավորական ուղերձներ են հղել նաև Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը, Շվեդիայի թագավոր Կառլ Գուստավ XVI-ը, Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին, Իտալիայի նախագահ Սերջիո Մատտարելան, Իրանի նախագահ Հասան Ռոհանին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}