Ադրբեջանցիները հայկական խաչքարեր փորձել են ներկայացնել որպես օղուզական. Սասուն Դանիելյան
«Փայտասար, կամ Օդունդաղ գագաթը համարվում էր խորհրդային Հայաստանի և Արբեջանի վարչական սահմանը, նրա ներքևով անցնող խրամատային Ճանապարհն ամբողջությամբ անցնում է Հայաստանի սուվերեն տարածքով, բայց ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ է»,-Տավուշի մարզ այցով գտնվող լրագրողներին հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ Սասուն Դանիելյանը՝ նկարագրելով Ջողազի ջրամբարի հարակից շփման գծի առանձնահատկությունները:
Նրա խոսքով Ջողազի ջրամբարի հարևանությամբ գտնվող Բերքաբեր գյուղի ոռոգման համար նախատեսված ջրերի 70-80 %-ը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ:
Սասուն Դանիելյանը տեղեկացրեց, որ ջողազի ջրամբարի հարևանությամբ գտնվող Գավազան լեռան վրա կառուցված հին բերդի տակ պահպանված են հայկական խաչքարերով գերեզմաններ:
«Ադրբեջանցիներն ապակեպատելով մի քանի խաչքարեր՝ փորձել են դրանք ներկայացնել, որպես օղուզական գերեզմանոց, իսկ լեռան հյուսիսային լանջերին լավ պահպանված են ամրոցի պարիսպները»,- հայտնեց տավուշցի լուսանկարիչը:
Նրա խոսքով Բերքաբերի ջրամբարից ներկայում ոչ մի գյուղ չի օգտվում, թեև ժամանակին նրանով 7-8 գյուղի դաշտեր են ջրվել:
Դանիելյանը տեղեկացրեց, որ Բերքաբերի ջրամբարն ամբողջությամբ կառուցված է ՀՀ տարածքում, սակայն ներկայում հիմնականում Հայաստանի վերահսկողության ներքո չէ:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
- Ազատամուտցի ազատամարտիկը չի պատկերացնում ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան