Փաշինյանը հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից մեկին, գրում է.
«Եկեք արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ հպարտ է պատերազմում մեր պարտությամբ, ինքնախոստովանական ցուցմունք է տվել։
Այս արտահայտությունը քաղաքական, իրավական, բարոյական առումով նրա պաշտոնավարման վերջին էջը պետք է դառնա։
Կարծում եմ՝ հանրության բոլոր խմբերն այս հայտարարության մեջ, յուրաքանչյուրն իր մասով, ստացավ Նիկոլ Փաշինյան կերպարի իրական առաքելության և պատերազմում մեր տապալման պատճառների մասին հստակ տեղեկատվություն։
Սա ոչ միայն չպետք է վերընտրվի, այլ չպետք է այլևս հնարավորություն ունենա մասնակցելու երկրի հասարակական, քաղաքական կյանքին։
Հայաստանն ու Արցախը, նույնիսկ այս անելանելի թվացող իրավիճակում, ունեն վերածննդի հնարավորություն, որի հիմքում Փաշինյանի՝ մեր կյանքից տոտալ բացակայությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Զաքարյան. Դուք գոնե գիտե՞ք, որ կարգին թուրք եք
- Ն. Փ.-ն իրականացրել է նախընտրական քարոզչություն` ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ. Իրավաբան
- Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում. Իշխան Սաղաթելյան
- Մեր հանրությանը խնդրանք՝ մի նայեք ու մի տարածեք տեխնոլոգիական «հիվանդի» բարբաջանքը. Բեքարյան
- Փաշինյանը կրկնում է Պուտինի սպառնալիքները
- Նուբարաշեն այցելած Փաշինյանին անվանել են թուրք ու դավաճան
- Փաշինյանի աջակից նախկին մատուցողը գումար է բաժանում վիրավոր զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին