Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
«Օդ ցնդե՞ց էդ էրեխեն: Թող բերեն, գոնե դիակը տան, որ ես իմանամ, թե որտեղ եմ լացում»,- Հերացի փողոցում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների ակցիայի ժամանակ ասաց Ալվինա Ներկարարյանը, ում որդու՝ 2001 թ. ծնված Հովհաննեսի Ներկարարյանի զոհվելու մասին իրեն հայտնել են հոկտեմբերի 13-ին: Տղան ծառայել է Հադրութում:
Նա նշեց՝ ասում են, կորել է դիակը, ո՞ւր է կորել. «Ստեփանակերտում ասում են՝ ուղարկել են Գորիս, Գորիսից ասում են՝ ուղարկել են այստեղ: Չեն թողնում մտնենք դիահերձարանները, նայենք, ասում են՝ սպասեք ԴՆԹ-ի: Դիակներն արդեն փտել են: Ինչքան սպասեմ: Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն»:
Հիշեցնենք, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները առավոտից երկու կողմից փակել էին Երևանի Հերացի փողոցը՝ հայտարարելով, որ պարզել են՝ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:
Ակցիայի մասնակիցներին հանդիպեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:
«Կասկած կա զինծառայողների ծնողների մոտ և հիմա գնում ենք ստուգումների: Իրենք չեն հավատում, դա ընդամենը ստուգողական գործողություն է, ուրիշ ոչ մի բան»,- նշեց նա:
Հարազատներից Արսեն Ղուկասյանն ասաց, որ պատրաստվում են ծնողներով շրջել հանրապետության դիահերձարաններով՝ ճշտելու դիակների, մասունքների հստակ թիվը:
«Ծնողին մի օր տալիս են իր որդու մասունքներից մի մաս, տանում, հուղարկավորում է, հաջորդ օրը ասում են՝ էլի մասունք են գտել: Ոնց որ այս ԴՆԹ գործընթացն անվերջ է դառնում: Չի վերջանում՝ երբ, ինչքան»,- նշեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան