Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Անհետ կորած զինծառայողների հարազատները երկու կողմից փակել են Երևանի Հերացի փողոցը: Ուղիղ եթերով անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ասաց, որ պարզել են՝ այսքան ժամանակ զոհերի մարմինները թաքցրել են սառնարաններում:
«Խայտառակ վիճակ է, մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է: Մարմինները տարբեր տեղեր էին պահել՝ սառնարաններում, մրգերի սառնարաններում, հիմա հանում են, կամաց-կամաց տալիս են»,- ասաց զինծառայողներից մեկի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը:
Նա նշեց, որ մի քանի օր առաջ այլ տվյալներ են տվել, այսօր լրիվ ուրիշ տվյալներ:
«Այսօր մատիտով գրված տվյալներ են տվել, որ այսօրվա դրությամբ կա 230 դիակ, 420-427 մասունք։ Մինչև վերջ պետք է գնանք, վերցնելու ենք ամբողջ ցուցակները, գնալու ենք դիահերձարանները: Թող գան ու այս հարցի պատասխանը տան: Ոչ մեկ չէր մտածում, որ մարդկանց այս օրին կհասցնեն:
Շուտ էի ասում՝ իրական թվերից խուսափելու համար մարմինները պահել էին, հիմա կամաց-կամաց տալիս են դիահերձարաններին:
Նոյեմբերի 23-ից մինչև հիմա մարմինը ԴՆԹ արած չի: Ինչո՞ւ արած չէ: Ամբողջական մարմին է ու արած չէ ԴՆԹ: Դա ի՞նչ է նշանակում, որ պահած է եղել մի տեղ, չեն էլ հիշում, որը որտեղից են հանում»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Նա նշեց՝ իրենց երեխաներին են ուզում՝ ողջ, թե մեռած:
«Մեր մեռելն էլ մեզ չեք տալիս տանենք, թաղենք: Տարել պահել են, ձգձգում են մինչև հասնի էս ձեր ընտրությունը, հա՞: Ձեր սև գործն անեք, հետո ասեք՝ եկեք վերցրեք ձեր մեռելը»,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անհետ կորածների ծնողները տեղեկություններ են փոխանցել՝ իրենց երեխաների գերեվարված լինելու մասին
- Անհետ կորածների և գերիների հարազատները Կառավարության շենքում են
- Անհետ կորածի ծնող. Մենք ամեն ինչի ընդունակ մարդ ենք, թող մեզ հունից չհանեն
- Անհետ կորածների ծնողները կառավարության շենքի դիմաց են
- Այս մարդիկ բացարձակապես չեն տիրապետում իրավիճակին. անհետ կորած զինծառայողի հարազատ
- Այս ղեկավարությունը թքած ունի թե մեր վրա, թե մեր երեխաների վրա. Անհետ կորած զինծառայողի հարազատ
- Արտերկրում և մեզ մոտ իրականացված ԴՆԹ փորձարկումների արդյունքները իդենտիկ նույնն են եղել. Ավանեսյան
- Կան վնասված մասունքներ, որ անգամ այլ երկրներում չի հաջողվի դրանց ԴՆԹ փորձաքննությունը անցկացնել. նախարար
- 3577 դիակ անցել է ԴՆԹ փորձաքննություն, 428-ը գտնվում է փորձաքննության փուլում. ԱՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան