ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ. Ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ գրում է.
«60 տոկոսի ֆենոմենը
Եվ այսպես՝ իջեցված է առաջիկա ընտրություններում 60 տոկոս հավաքելու քաղաքական պատվերը։ Հանձնարարականը ՀՀ վարչապետի ժ/պ-ինն է, ձայները ստացողը՝ «Քաղաքացիական պայմանագիր» ազգային խայտառակությունը, երաշխավորած ձայներ ապահողը՝ հասարակությունը։
Իրականում ի՞նչ հաշվարկ է թաքնված այս 60 տոկոսի հետևում։
Նիկոլական դիտարկմամբ հայաստանյան բնակչության առնվազն 60 տոկոսը հոգեգարներ, խելացնորներ, ծանծաղամիտներ են։
Եվ այնուամենայնիվ ինչո՞ւ 60 և ոչ մեկ այլ թիվ։ Շատ պարզ։ Կրոնում 60 թիվը շաղկապվում է առողջական լուրջ խնդիրների հետ։ Այն պարզ ցուցանում է մարդու, մարդկանց բացահայտ ֆիզիկական ու հոգեկան խնդիրները, հրամայաբար դնում կենսակերպ փոխելու անհրաժեշտությունը։
Պատվերի տեսքով իջեցված այս նույն 60 թվի տրամաբանությամբ Հայաստանի Հանրապետության բնակչության ընտրողների 60 տոկոսը երկրի պարտությամբ հպարտացողներն են, ազգի դավաճանները, սեռափոխվածներն ու աղանդների ներկայացուցիչները, օտարերկրյա հատուկ ծառայությունների գործակալներն են ու նրանց օժանդակողները, պոլիէթիլենային տոպրակների մեջ մեր զոհերի մարմնի մասունքները դավադրաբար պահողներն ու նրանց ծնողներին գիտակցաբար մոլորության մեջ գցողները։
Այս 60 թվի ու նիկոլական տրամաբանության հետ թերևս կարելի էր և համակերպվել, սակայն ամեն ինչին վերջ կա, ու ձեզ հասանելիք թղթախաղային հայտնի քուանշը հնչելու է հունիսի 20-ին, եթե, իհարկե, չգործի արագացված զարգացումների մեկ այլ սցենար»։
Հարակից հրապարակումներ`
- Ունենք պետության անվտանգային խնդիրների հետ անգամ հեռավոր առնչություն չունեցող անձնավորություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Ձեր փնտրած սատանան ունի առավել քան կոնկրետ մարդու կերպարանք. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն ՝ ԱԱԾ գործընկերներին
- Իշխանական ստերն օրեցօր դարձան էլ ավելի վտանգավոր. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
- Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան