Էլինար Վարդանյան. Կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից
«Այլընտրանքային նախագծեր» խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Առողջապահության նախարարը ներողություն է խնդրել զոհերի հարազատներից` ասելով, որ դա իր բացթողումն է եղել, որ ինքը լրացուցիչ չի ստուգել մասունքների պահման պայմանները: Այստեղ հարցը ոչ միայն պայմաններն են, այլ այն, որ մինչ այսօր հերոսների մասունքները ծնողներին չեն հանձնվել, որ մինչ այսօր նրանք հողին չեն հանձնվել։ Տոպրակներով պահվել են, թաքցվել։ Եվ մի փորձեք համոզել ձեր ցնդաբանություններում, թե փորձաքննված մասունքների արդյունքների մասին տեղեկատվությունը հասանելի է եղել ծնողներին։ Նրանք գիտեին, որ իրենց զավակի դին, մասունքը նկուղում է և չէ՞ին տանում հողին հանձնելու։
Ակնհայտ է, որ փորձ արվում ամբողջ մեղքը բարդել Առողջապահության նախարարության և նախարարի վրա։ Բայց նախարարն ընդամենը գերագույն գլխավոր ստախոսի գործիքն է։ Այս անմարդկային քայլի պատասխանատուն և մեղավորը իրեն վարչապետ համարողն է։ Նրա ցուցումով մասունքները ծնողներին չէին հանձնվում, անթաղ են պահվում, իսկ ինքն այդ ընթացքում մարզերում զինվորի գերեզմանին ծնկի գալու շոու էր բեմադրում։
Իր մեղքով առաջացած գերեզմանների մոտ, որտեղ հանգչում են դեռ կյանք չմտած երիտասարդները դահիճը իբր ծնկի էր իջնում, ֆոտոսեսիա անում նախընտրական քարոզարշավի համար, իսկ այդ ընթացքում զոհված երիտասարդների ընկերների մասունքները տոպրակներով մնում էին անմարդկային պայմաններում։
Բարոյականության բոլոր սահմաններն անցած այս անձը իրավունք չունի երևալ հանրության առջև։
Ընտրությունները պետք է անցկացվեն առանց այս դահիճի։ Նա չպետք է կարողանա նայել մարդկանց աչքերին։ Նրան պետք է մերժեն բոլորը՝ այդ թվում իր թիմակիցներն ու պետական պաշտոնյաները։ Ընտրությունները պետք է լինեն կոնսենսուս մինուս 1-ով։ Իսկ նարնք, ովքեր կմնան Փաշինյանի կողքին, նրա հետ հավասար կկիսեն մեղավորությունը՝ մեր անթաղ հերոսների ու նրանց ընտանքիների առջև։ Որոշումը ձերն է՝ կամ մնում եք մարդ, կամ դառնում դահիճի հանցակից»։
Հարակից հրապարակումներ`
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Նաիրա Զոհրաբյան. Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան
- ԱՆ-ին մեղադրում են զոհերի մարմինները թաքցնելու մեջ, իսկ ԱՆ-ն իրեն պահում է ՊՆ-ի պես՝ տհաս
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին