Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի հրաժարականում նշած խնդիրը գոյություն ունի
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ունենք մի իրավիճակ, որտեղ ԱԳ նախարարի արդեն նախկին պաշտոնակատար Արա Այվազյանի նշած խնդիրը գոյություն ունի։ Այս մասին ԱԺ-ում ասաց Գրիգորյանը՝ մեկնաբանելով Արա Այվազյանի՝ իր հրաժարականից հետո արված հայտարարությունը, որում ասվում է, որ «երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել»։
Մհեր Գրիգորյանը չի կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է անվերջ լուրեր տարածել այն մասին, որ կա ինչ-որ գաղտնի փաստաթուղթ։
«Չկա նման բան։ Ինչ-որ քննարկվում է մաքսիմալ հրապարակային է»,-ասաց Գրիգորյանը, վստահեցնելով, որ չի էլ կարող լինել փաստաթուղթ, որը չհրապարակվի ու հանրայնորեն չքննարկվի։
Գերիների հետ կապված հարցին ի պատասխան փոխվարչապետի պաշտոնակատարն ասում է, որ չկա մի հանդիպում, որտեղ հարցը չի քննարկվում, ու հույս հայտնեց, որ հարցը լուծում կստանա։
«Ավելի կոնկրետ բան այս պահին չեմ կարող ասել»,-ասաց Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել
- Քաղաքագետ. Արա Այվազյանն արեց ինքնամաքրվելու ճանապարհի առաջին քայլը
- Արա Այվազյանը հրաժարականի պատճառների մասին փակագծեր է բացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան