Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 1-ին, Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբերի աշխատակիցների հետ։
«Հայաստան» նախընտրական դաշինքի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաների շտաբային աշխատանքներին ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։
«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», - ասել է նախագահ Քոչարյանը։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է , որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։
«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,- եզրափակել է Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
- Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
- «Սա պայքար է»՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի բնակիչների հետ զրույցում
- Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի
- «Հաղթանակին մնացել է 23 օր»․ Ռ․ Քոչարյանը հանդիպել է Սպիտակ քաղաքի բնակիչներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան