Ստեփան Դանիելյան. Նիկոլն ինքնաբուխ ցուցակ է կազմում, իսկ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համեմատություն է անցկացրել Հայաստանում ու Ռուստատանում անցկացվելիք ընտրությունների նախապատրաստական աշխատանքների միջև ու գրել.
«Հայաստանում ու Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում։ Ռուսաստանում ընտրությունները աշնանն են լինելու, Հայաստանում 20 օրից, սակայն ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանում արդեն ակտիվ ու թեժ նախընտրական գործընթացներ են ընթանում' կուսակցություններն իրենց նախընտրական ցուցակներն են պատրաստում։
Ցուցակում տեղ զբաղեցնելու հավակնորդները ռեգիոններ են այցելում, ելույթներ են ունենում ու ցուցակներում տեղի համար քվեարկություններ են ընթանում։
Այո, սխալ չեք կարդացել, Ռուսաստանում կուսակցությունները փրայմերիզներ են անցկացնում' ներկուսակցական ընտրություններ են տեղի ունենում։
Ու այնքան զավեշտալի է հնչում, որ ներկուսակցական դիկտատուրայի պայմաններում, մի Նիկոլ ինքնաբուխ ու ինքնակամ ցուցակ է կազմում, իսկ այդ ժամանակ քայլականները Ռուսաստանին մեղադրում են ավտորիտար լինելու մեջ։
նիմաստ են Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելը, մինչեւ որ կուսակցությունների ցուցակների կազմմանը, ռեյտինգային եղանակով, բոլոր կուսակցականները չմասնակցեն' բաց եւ թափանցիկ ընտրությունների միջոցով։ Դա է ամենակարեւոր քաղաքական ռեֆորմը, որը պետք է անել։
2015-ին, երբ կուսակցությունների մասին նոր օրենք էր ընդունվում, ես մենակ էի մնացել, պնդելով, որ օրենքում ներկուսակցական փրայմերիզներ պետք է ամրագրել։ Ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկն ինձ չպաշտպանեց, որովհետեւ բոլորն էլ ավտորիտար կառույցներ են։
Մենք մեզ պետք է բաց աչքերով նայենք, նոր ուրիշներին անուն կպցնենք»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Անգամ պարտությունն է գնահատվում որպես հաղթանակ՝ սենց իդեոտիզմ
- Ստեփան Դանիելյան. Արդեն ունենք նաև երկու Հայաստան, որոնց միջև պետք է ընտրություն կատարենք
- «Հների» ու «Նորերի» պայքարը Հայաստանում չէ առաջինը սկսվել․ Ստեփան Դանիելյան
- Ստեփան Դանիելյան. Փաստորեն այդ անձը լեգիտիմացրել էր պատերազմ սկսելու Ադրբեջանի իրավունքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան