Տավուշի նախկին Խորհրդային Ադրբեջանի անկլավներում հետևողականորեն ոչնչացվել են հայկական պատմամշակութային կոթողները
«Հայկական ներկայությունն այս տարածքներում, մեղմ ասած, շատ ավելի հին է քան թյուրքականը, առավել ևս` ադրբեջանականը և բոլոր այն զառանցանքները, թե ՀՀ տարածքում կան ադրբեջանական հողեր, շատ սահուն կերպով կարող են գալ և փշրվել այս եկեղեցու հավիտենական քարերին»,- ներկայացնելով 13-րդ դարի Գոմաձորի եկեղեցու պատմությունը՝ Տավուշի մարզ կազմակերպած լրագրողական այցի մասնակիցներին հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով՝ եկեղեցու տարածքը հարում է Ոսկեպար գյուղին, բայց GPS-ային քարտեզով նույնպես Խորհրդային Ադրբեջանի տարածք է, որտեղ ժամանակին եղել է համանուն՝ Գոմաձոր բնակատեղին:
Էդգար Էլբակյանը հայտնեց, որ ենթադրյալ անկլավներն իրականում ադրբեջանական տարածքներ չեն, բոլորը հայկական են, իսկ եկեղեցուց արևելք ներկայիս Ադրբեջանի տարածքներում է գտնվում վաղ միջնադարյան Գագա Սուրբ Սարգիս եկեղեցին, որը նույնպես այդ տարածքների հայկական լինելու հնագույն վկայությունն է:
«Հայաստանի ներկայիս գերխնդիրն այն է, որ պահվի այն, ինչ կա՝ որպես կարմիր գիծ, իսկ այն ինչ հանձնել ենք՝ ունի պատասխանատու և կոնկրետ մեղավոր, իսկ տուժողը Հայաստանն է, բայց դա պետք է լինի վերջին գիծը: Սրանից հետո պետք է հասկանանք, որ արդեն նահանջելու տեղ այլևս չկա»,- հայտնեց քաղաքագետը:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի լուսանկարիչ, գեղանկարիչ-դիզայներ Սասուն Դանիելյանն էլ Ոսկեպարի հին հուշարձան-գերեզմանատեղիում հայտնեց, որ տարածքում խոնրաված 16-17 դարի խաչքարեր կան, բայց հիմնականում պահպանվել են 19-րդ դարի արձանագիր տապանաքարերը:
«Ոսկեպարի այս հուշարձանները ժամանակի ընթացքում անտարբերության են մատնվել, շատ ժամանակ նույնիսկ ավերվել են, քանի որ նախկինում մահմեդաբնակ Վերին Ոսկեպար տանող ճանապարհն անցել է այս տարածքով և տեղում հաստատված քոչվորները՝ ներկայիս Ադրբեջանցիների նախնիները բավականին մեծ վնաս են հասցրել հուշարձաններին»,- հայտնեց գեղանկարիչ-դիզայները:
Նրա խոսքով Խորհրդային Ադրբեջանի նախկին անկլավներում հուշարձանները հիմնականում պահպանվել են բեկորների տեսքով, կանգուն եկեղեցիներ գրեթե չեն մնացել, հիմնականը հուշարձանները ավկլավների հարակից Խորհրդային Հայաստանի տարածքում են:
Սասուն Դանիելյանը նկատեց, որ եթե խորհրդային անկլավի վերադարձի խնդիր լինի, ապա դեպի այդ տարածք ճանապարհն անցնելու է Ոսկեպար գյուղով, որը ժամանակի ընթացքում կհայաթափվի և դեռևս պահպանվող հուշարձաները կոչնչացվեն:
«Մեր համար առաջնայինը հայ բնակչության պահպանումն է, քանի որ այնտեղ, որտեղ ապրում են հայերը՝ հուշարձանները նույնպես պահպանվում են»,- նկատեց Սասուն Դանիելյանը:
Տեսանյութը՝ շուտով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան