Գենդերային հավասարություն՝ օլիմպիական խաղերում
Տոկիոյի օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ հնարավոր է մեկական մարզիկ-մարզուհի օլիմպիական երդում տան: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Նման նախաձեռնությունը կօգնի հասնել գենդերային հավասարության, որն ընդգրկված է ՄՕԿ-ի «Օլիմպիական օրակարգ 2020 + 5» ծրագրում»,- փոխանցել են ՄՕԿ-ից։
Հիշենք, որ 1988թ. Սեուլի խաղերում երդվեցին հանդբոլիստ Սոնգ Մի-նա-ն և բասկետբոլիստ Հուր Ջեն: Փաստորեն այդ ձևաչափն անցկացվել է միայն մեկ անգամ:
Ի դեպ, միջազգային օլիմպիական կոմիտեն Տոկիոյի խաղերն անվանել է պատմության մեջ առաջինը, որը պահպանել է գենդերային հավասարակշռությունը: Մասնակիցների գրեթե 49 տոկոսը կանայք են:
ՄՕԿ-ը նաև կոչ է արել ազգային օլիմպիական կոմիտեներին դիտարկել տարբեր սեռի երկու դրոշակակիր ունենալու հնարավորությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները