Քաղաքացուն ոստիկանության Արաբկիրի բաժնում մերկացրել են
ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված քաղաքացուն խոշտանգելու դեպքի առթիվ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Աղբյուրը գրում է, որ թելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվել՝ Արաբկիրի բաժանմունքում բերման ենթարկված անձի խոշտանգման վերաբերյալ։
Ըստ տեսանյութի՝ բերման ենթարկված տղամարդն ամբողջությամբ մերկ է շրջում բաժանմունքում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ տղամարդը խոշտանգվել է Էդուարդ Աղաջանյանի մորեղբոր՝ Արաբկիրի բաժնի պետ Արմեն Վաթյանի հրահանգով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան