Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից ես մեծ ակնկալիքներ չունեմ։ Ես այս մասին ասում եմ հրապարակայնորեն»,- ռուսական РБК հեռուստաալիքին մայիսի 29-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա մանրամասնել է, որ ցավոք, Հայաստանի իշխանություններն արել են ամեն ինչ սեպ խրելու Հայաստան-ՀԱՊԿ հարաբերություններում, խոսքը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցված քրեական գործի մասին է։
«Կազմակերպության բոլոր անդամների հետ Ադրբեջանը ջերմ հարաբերություններ ունի։ Ռուսաստանն այս առումով առանձնահատուկ դիրք ունի։ Այս կազմակերպությունում որոշումները կայացվում են հավաքական կերպով»,-նշել է նա։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։
Հեռուստաալիքը Youtube-ի պաշտոնական էջում հրապարակել է զրույցի տեսագրությունը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան