Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի. Մուսինյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին
«Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգակործան պատուհասի հետ խոսելիք չունի»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապված լրագրողների բազմաթիվ հարցումներին։
Երեկ «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը նույնպես կարծիք էր հայտնել Փաշինյանի առաջարկի վերաբերյալ. «Հայաստանի երկրորդ նախագահը, Արցախի առաջին նախագահը, նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավեճի մեջ գտնվի մի անձի հետ, որը հողեր հանձնող է, մի մարդու հետ, որին, նույնիսկ իր նշանակած նախարարն ասում է՝ հաշվի չի առնում Հայաստանի շահերը:
Հայաստանի շահերը հաշվի չառնողը Հայաստանի շահերի դեմ գնացողն է: Նման անձի հետ բանավիճելու իմաստ, նպատակահարամարություն առհասարակ չեմ տեսնում»:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ, որն ազատագրել է հողեր, չպետք է որևէ մի իրավիճակում բանավիճի հողեր հանձնող անձի հետ. Արամ Վարդևանյան
- Դավաճանների հետ չեն բանավիճում և քննարկումներ չեն ծավալում. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան