Տիգրան Աբրահամյան. Այվազյանի հրաժարականը հուշում է, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ընտրական ցուցակի առաջին տասնյակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը, որ օրեր առաջ դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ հանդիպել էր ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ, գրում է.
«Օրեր առաջ, երբ ԱԳ արդեն նախկին նախարար Արա Այվազյանի հետ էինք հանդիպել, իր անուղղակի խոսքից հասկացա, որ այդ պաշտոնում մնալու մտադրություն առանձնապես չունի։
Բայց իմ տպավորությամբ, նա իր պաշտոնին պատրաստվում էր հրաժեշտ տալ հունիսի 20-ի քվեարկությունից անմիջապես հետո՝ համենայդեպս իր խոսքի կոնտեքստից դա էր բխում։
Այս պաշտոնաթողությունն ինձ հուշում է, որ իրավիճակը զարգանում է կանխատեսվածից շատ ավելի վատ սցենարով, որի պայմաններում ԱԳ նախարար 20 օր չսպասեց։
Չի բացառվեւմ, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է։
Ընդհանրապես դիվանագետի հետ հանդիպումը շատ անկեղծ մթնոլորտում անցավ, չնայած Այվազյանի գրեթե բոլոր ձևակերպումները դիվանագիտական նուրբ փաթեթավորումներ ունեին, սակայն ակնհայտ էր, որ ներսում՝ ԱԳՆ-վարչապետ հարաբերությունները սկզբունքների, մոտեցումների առումով, ակնհայտ տարբերվող էին։
Մի խոսքով, ԱԳ նախարարի հրաժարականն ու դրա պատճառների վերաբերյալ մեկնաբանությունները հուշում են, որ իրադարձությունները արտաքին ճակատում անկանխատեսելի, անվերահսկելի փուլ են մտել»։
Հարակից հրապարակումներ`
- Թագուհի Թովմասյան. Արա Այվազյանն իր հրաժարականի հիմնավորումներում շատ մտահոգիչ մտքեր է արտաբերել
- Քաղաքագետ. Արա Այվազյանն արեց ինքնամաքրվելու ճանապարհի առաջին քայլը
- Սուրեն Սարգսյան. Փաստորեն մի ամբողջ ԱԳՆ-ում միայն Արա Այվազյա՞նն է հրաժարական տվել
- Արա Այվազյանը հրաժարականի պատճառների մասին փակագծեր է բացել
- Այվազյանի հրաժարականը զարմացրել է Մարուքյանին
- ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Արթուր Վանեցյան. Պահն իսկապես օրհասական է, վտանգ է սպառնում Հայաստանի գոյությանը
- ԱԳՆ-ի կողմից երկրորդ փաստաթղթի գոյությունը բացառվել է․ Արթուր Վանեցյան
- Նիկոլ Փաշինյանն ամենաայլանդակ ձևով է կեղծելու ընտրությունները. Միհրան Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան