Մարտունիում մեծ խնդիրներ են եղել բնակավայրն էներգիայով ապահովելու համար. ՌԴ ՊՆ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա նախօրեին, Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մարդասիրական օգնության միջոցառում է անցկացրել Մարտունու շրջանի մարզկենտրոնի և երկու այլ բնակավայրերի դպրոցներում: Այդ մասին տեղեկատվություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ տարածաշրջանում էլեկտրաէներգիայի անջատումների հետ կապված՝ ակցիայի ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար կենտրոնի ներկայացուցիչները անհրաժեշտ էլեկտրական սարքավորումներն են փոխանցել վարչական շրջանի ներկայացուցիչներին:
«Այսօր ակցիայի շրջանակներում Մարտունու շրջկենտրոնի վարչակազմին հանձնվեց էլեկտրամատակարարման համար անհրաժեշտ սարքավորումներ՝ ամբողջ բնակավայրն անընդմեջ էլեկտրաէներգիայով ապահովելու համար, քանի որ մինչ այդ մեծ խնդիրներ են եղել: Այսօր այդ խնդիրը կլուծվի»,-ասել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
«Խաղաղապահները շրջկենտրոնի դպրոցներ և մանկապարտեզներ կատարած այցերի ընթացքում կրթական հաստատությունների բուժկետերին նվիրել են պարամեդիկ և առաջին բուժօգնության պարագաներ, որոնք պարունակում են առաջնային անհրաժեշտության դեղերի և վիրակապերի հավաքածուներ»,-ասված է հաղորդագրության մեջ:
«Նույն շրջանի երկու դպրոցներում ակցիա անցկացվեց` վերջիններս պարամեդիկ միջոցների հավաքածուներով և անհրաժեշտ բժշկական գործիքներով ապահովելու նպատակով»,-հայտնել է Իվանովը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում խաղաղապահ զորախմբի գնդապետ Դմիտրի Պերեպելկինը ճեպազրույց է տվել
- Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են փոխանցել Արցախի օկուպացված տարածքներից բռնագաղթվածներին
- Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի արցախցի վետերաններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին