Չինաստանում փղերը շարժվում են դեպի հյուսիս, նրանց հետևից՝ ոստիկանները
Չինաստանում փղերը շարժվում են դեպի հյուսիս, նրանց հետևից 450 ոստիկան, բնապահպաններ ու փրկարարները: Նրանք իրենց տրամադրության տակ ունեն 228 տրանսպորտային միջոց, 4 էքսկավատոր և երեք անօդաչու սարք: Եվրանյուզը գրում է, որ 15 ասիական փղերից բաղկացած մի ընտանիք թողել է Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող արգելոցն ու որոշել շարժվել հյուսիս՝ բնակեցված բնակավայրեր:
Հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել լքել արգելոցը, որտեղ նրանց համար ստեղծվել են բոլոր պայմանները: Եթե փղերը որոշեն մուտք գործել քաղաք, և դա, ըստ գիտնականների, հեշտությամբ կարող են, անհրաժեշտ կլինի էքսկավատորներ։
«Իրականում, մեր պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Մենք մոլորվել ենք ենթադրությունների մեջ և փնտրում ենք հնարավոր բացատրություններ: Մենք դեռ պետք է դիտենք և ուսումնասիրենք այս երևույթը»,- ասել է արգելոցի աշխատակիցը։
Ասիական փղերը շատ հազվադեպ կենդանիներ են: Այդ արգելոցում կա մոտ 300 ասիական փիղ: Խստիվ արգելվում է փղերին վիրավորել: Կենդանիներն էլ ոչ ոքի չեն նեղացնում և գրեթե ոչինչ չեն կոտրում՝ չհաշված հացահատիկով լի ամբարները: Իհարկե, միջադեպեր եղել են. մարտին նրանք հերթական գյուղն էին մտել, գտել եգիպտացորենի գինի և այնքան խմել, որ քնել էին հենց թեյի պլանտացիայում։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին