Ֆինլանդիայում քաղաքական սկանդալ է․ վարչապետը հարկատուների հաշվին նախաճաշ է արել
Շատ ֆիններ ապշած են՝ տեսնելով բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից պետական միջոցների չարաշահման նոր ենթադրյալ դեպքը:
Այս անգամ սկանդալի կիզակետում է հայտնվել Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն այն բանից հետո, երբ մամուլը գրեց, որ ամսական 300 եվրո վճարումներ են կատարվել հարկատուների գումարներից՝ Մարինի և նրա ընտանիքի նախաճաշի համար՝ Կեսարանտայի պաշտոնական նստավայրում: Այս մասին գրում է foreigner․fi կայքը։
Սոցիալական մեդիայում թրենդային է դարձել «aamiaisgate» կամ անգլերեն «breakfastgate» հեշթեգը։
Հաղորդվում է, որ վարչապետը ամսական 300 եվրո հանրային փող է օգտագործել այն մթերքները գնելու համար, որոնք առաքվել են նրա ու ընտանիքի նախաճաշի համար:
Ոստիկանությունը ներկայումս հետաքննություն է կատարում։
Վարչապետ Սաննա Մարինը հայտարարել է, որ ինքը կվճարի իր ընտանիքի նախաճաշի համար, ու հավելել, որ ցանկանում է լիարժեք վերանայել առավելությունները, որոնք հասանելի են վարչապետին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին