Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
«Ես գործող Սահմանադրությանը դեմ եմ արտահայտվել նաև հրապարակային կերպով։ Չեմ կարծում, որ խորհրդարանական կառավարումը Հայաստանի համար հաջող մոդել է»,- ռուսական РБК հեռուստաալիքին մայիսի 29-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանի որևէ նախագահ չի ունեցել այդքան լիազորություն, որքան այս Սահմանադրությամբ ամրագրված է կառավարության ղեկավարի համար։
«Սա անթույլատրելի է։ Երկրում, որտեղ կայացած չէ կուսակցական համակարգը։ Կուսակցությունները չունեն բավականին բարձր վարկանիշ, որ կարողանան դոմինանտ լինել խորհրդարանում, խորհրդարանական կառավարման մասին խոսելն անտեղի է։ Ես կարծում եմ, որ այն ոչ ճիշտ քայլ էր։ Ես կարծում եմ, որ կես քայլ, կամ մեկ քայլ հետ պետք է կատարել։ Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ չկան հակակշռումների մեխանիզմներ։
ՀՀ երկրորդ նախագահի խոսքով, պետք է վերանայել այն, սակայն այդ հարցը պետք է քննարկել քաղաքական այլ ուժերի հետ։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական РБК հեռուստաալիքի լրագրող Իլյա Դորոնովին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական, արտաքին քաղաքական և աշխարհաքաղաքական ամենահրատապ թեմաներին։
Հեռուստաալիքը Youtube-ի պաշտոնական էջում հրապարակել է զրույցի տեսագրությունը։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին