Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։
Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։
Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա կառավարությանը, զինված ուժերում արձանագրված խնդիրները չվերացնելու, երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալու և պատերազմը կանխամտածված պարտության տանելու վերաբերյալ։
Պատերազմի տարբեր կարևոր դրվագներին տիրապետող զինվորականները, գործիչները պետք է խոսեն, իսկ այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու»։
Հարակից հրապարակումներ`
- Հիմարի մեկն ա Նիկոլ Փաշինյանը, ապուշ, ստախոս․ ազգային հերոս Տիրան Խաչատրյան
- Տիրան Խաչատրյանը հայց է ներկայացրել ընդդեմ Արմեն Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան