Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վճիռ է կայացրել։
Հայկ Սարգայանն արդարացվել է ՔՕ 235 հոդվածի առաջին մասով՝ այն է ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը։ Իսկ մեկ այլ հոդվածով՝ առանձնապես ծանր հանցագործություն սպանության փորձը, վերաորակվել է 120 հոդվածի՝ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելը։ Այս մասով էլ կիրառվել է վաղեմության ժամկետ, արդյունքում՝ քրեական հետապնդումը դադարեցվել է։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները