Բրիտանիան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում առանց նախապայմանների բանակցություններ վարել սահմանազատման շուրջ
ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը խորապես մտահոգված է Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ։ Այս մասին Մորթընը գրառում է կատարել թվիթերում։
«Խորապես մտահոգված եմ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակվող լարվածությամբ: Միացյալ Թագավորությունը երկու կողմերին հորդորում է անհապաղ հեռացնել զորքերը, խուսափել իրավիճակը սրող գործողություններից ու նոր ականների տեղադրումից և առանց նախապայմանների կառուցողական բանակցություններ վարել սահմանազատման շուրջ»,-գրել է Մորթընը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա