
«Գիտուժ»-ը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հարցազրույց կանցկացնի
«Գիտուժ» նախաձեռնությունը սկսում է հարցազրույցների շարք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ՝ իրենց ծրագրերում տեղ գտած գիտությանը վերաբերող կետերին ծանոթանալու, գիտության և գիտական քաղաքականության մեջ առկա խնդիրները և իրենց պատկերացրած լուծումները քննարկելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Գիտուժ»-ի ֆեյսբուքյան էջից։
««Գիտուժ»-ն ապաքաղաքական հանրային նախաձեռնություն է և որևէ քաղաքական ուժի չի սատարում։ Նախաձեռնության պահանջի շուրջ միավորված 700-ից ավել կազմակերպությունների նպատակն է նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը և այդ ներուժի կիրառմանը մեր երկրի առաջխաղացման և անվտանգության ապահովման գործում։ Այդ նպատակով, նախաձեռնությունը պատրաստ է հանդիպումներ և քննարկումներ իրականացնել բոլոր քաղաքական և հասարակական ուժերի հետ, ինչպես նաև կիսվել կուտակված գիտելիքով, ուսումնասիրություններով և փորձով։
Հարցազրույցներին մասնակցելու համար կարող եք գրել մեզ հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ [email protected]»,- նշված է էջում։