Առաջին անգամ է ընտրություններում 26 մասնակից գրանցվել, այն շատ է և՝ մեծ ծանրաբեռնվածություն կլինի. Եվգենի Կոզյակ
«Սա ԱՊՀ դիտորդական առաքելության արդեն 11-րդ դիտարկումն է այստեղ, իսկ 2001 թվականից սկսած այն արդեն 111-րդն է համագործակցության պետությունների տրածքում»,- այսօր ԿՀԸ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակը:
Նա տեղեկացրեց, որ Հայաստանում նորեկ չեն, տեղյակ են իրավիճակին, պայմաններին, օրենսդրությանը և քվեարկության կարգին:
Եվգենի Կոզյակն տեղեկացրեց, որ պատվիրակության առաջին հանդիպմանը իրենց տեղեկացրել են այն միջոցառումների մասին, որոնք իրականացրել է ԿԸՀ-ն:
«Մեզ տեղեկացրին, որ ընտրություններն արտահերթ են, դրանք անցկացնելու ժամանակահատվածը շատ սահմանափակ է և սեղմ ժամկետում պետք է իրականացվեն մեծ թվով միջոցառումներ»,- հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչը և հավելեց որ իրենք էլ իրենց կողմից հայ գործընկերներին տեղեկացրել են, թե ինչպես է ձևավորվելու ԱՊՀ 70 հոգանոց դիտարդական առաքելությունը, և պայմանավորվել են հետագա համագործակցության մասին, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման հարցերում:
Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն սեղմ ժամկետներում շատ մեծ ծավալի աշխատանք է իրականացնում, իսկ դրանց բարդության մասին է խոսում այն, թե ընտրությանը մասնակցելու համար քանի հայտ է ներկայացվել:
«Կարծեմ առաջին անգամ է 26 մասնակից գրանցվել, այն շատ է և մեծ ծանրաբեռնվածություն է նաև ընտրություններն անցկացնողների համար»,-հայտնեց Եվգենի Կոզյակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա