Զոհվածի մայր. Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն
Արցախի պատերազմում անմահացած Ենոքյան Արտակի մայրը՝ Նաիրա Բալայանն, արձագանքել է պատերազմում զոհված տղաների մարմինները, մասունքները պարկերով Աբովյանի հիվանդանոցի նկուղում պահելու վերաբերյալ Առողջապահության նախարարության հաստատմանը.
«Առողջապահության նախարարությունը հաստատում է...
Ես «բախտավոր» ծնողների շարքից եմ, որ Աստծո կամոք ու եղբայրներիս օգնությամբ, շատ բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ գտա որդուս զոհվելուց 4 օր անց, հա, «երջանիկ» եմ, որ որդիս չէր փոխվել, որովհետև մարմինը շուտ գտանք, թեև անուն֊ազգանունը պոկել էին ու անհայտ զինվոր գրել, թեև որտեղից որ գտանք, խաբել էին ու ասել՝ զինվորի մարմին չկա։
Ինչու՞, որ չկարողանայինք գտնել, ինչու՞, որ խուճապ չլիներ։ Դե հիմա քեզ դի՛ր իմ տեղը, էն ծնողի տեղը, որ մինչև հիմա չի գտնում իր թանկ որդուն, պատկերացրու՛, որ քո՛ որդու, քո դիմաց ուրախ վազվզող, ժպտացող, ծիծաղող, քո սարքածը հավեսով ուտող, քեզ համբուրող որդուդ մարմինն է էդ բետոնածածկ հատակին ամիսներով մնացել, փտել...
Պատկերացրի՞ր. դե էսքանից հետո նորից արդարացրու՛ գործող իշխանությանն ու գնա՛ նորից դրանց ընտրելու, որ հաջորդիվ հաստա՛տ քո որդու մարմինը պահեն ու քեզ չտան, որ հանկարծ խուճապի մեջ չընկնես....»։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլական իշխանություններն ամբողջ 8 ամիս զբաղված են եղել զինծառայողների զոհվելու ինֆորմացիան թաքցնելու գործով․ Ա․ Ղարամյան
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան