Պետական մարմինների գրեթե կեսում 2020թ. ներքին աուդիտ չի իրականացվել. Լևոն Յոլյան
«Ծրագրային բյուջետային ոլորտում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծրագրային միջոցառումներից 17,7 %ի գծով դեռևս ոչ մի արդյունքային ցուցանիշ սահմանված չէ, հետևաբար այդ միջոցառումների արդյունավետությունն անհնար է գնահատել»,- այսօր խորհրդարանում հայտնեց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը՝ ելույթ ունենալով 2020 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ:
Նրա խոսքով՝ փոքր է մնում նաև առանձնակի կարևորություն ունեցող որակական ցուցանիշների տեսակարար կշիռը, որը 14,9 % է:
Լևոն Յոլյանը նաև մտահոգիչ համարեց, որ որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել:
«Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցեց վերին 60 տոկոսանոց շեմը՝ կազմելով 63,5 տոկոսը: Մի շարք մակրոտնտեսական ցուցանիշներով ՀՀ-ն արդեն նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ»,-անդրադառնալով պետական բյուջեի կատարողականի ցուցանիշները՝ շեշտեց Հաշվեքննիչ պալատի նախագահը:
Նրա խոսքով՝ բյուջեի մասին օրենքով նախատեսված 67,3 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով 109 միջոցառում չի կատարվել, 68 միջոցառումների փաստացի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է 50 տոկոսից ցածր՝ առաջացնելով 24,6 միլիարդ դրամի շեղում:
Ըստ Յոլյանի ներկայացման՝ 17 միջոցառումներ օրենքով նախատեսված չեն եղել, Կառավարությունը դրանք ճշտված ծրագրով ավելացրել է 1,5 միլիարդ դրամի չափով, սակայն հետագայում դրանց համար վճարումներ չեն կատարվել և չեն իրականացվել:
«2020 թվականի պետական մարմինների կնքված պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 4,4 տոկոսով իսկ ոլորտում մրցակցությունը չի փոխվել, այլ հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,- հայտնեց Լևոն Յոլյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները