«Մինչև վերջ դոշ եմ տալու և մի մետր հող չեմ տալոու՝ մոռացեք դա».Կայան բանավանի բնակիչ
«Մինչև վերջ դոշ եմ տալու և մի մետր հող չեմ տալու»,- հայտարարեց Կայան բնակավանի բնակիչը և հավելեց, որ իր այգիները և հողերը երբեք չի զիջի ադրբեջանցուն:
Բնավանի որոշ շենքեր ըստ GPS գծանշումների գտնվում են նախկին Խորհրդային Ադրբեջանի անկլավներում:
Նշենք, որ GPS -ի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, որոնցից մեկը՝ ՀՀ-ից, ովքեր ու ինչպես են այս ծրագիրը կազմողներին տվել նման տվյալներ, կամ՝ արդյո՞ք ընդհանրապես հետևել են, թե ինչպիսի տվյալներ է ներմուծած GPS-ում։
Տեղի բնակիչները չեն հավատում, որ իրենց բնակավայրի հարևանությամբ գտնվող տարածքները երբևէ կհանձնվեն թշնամուն:
«Մեր հայկական օջախներն, հենեն՝ Ղազախի տակին են, վերադրաձնելո՞ւ են մեզ»,-Տավուշի մարզ այցի մեկնած լրագրողներին հռետորական հարցադրում ուղղեց տեղի բնակիչը, որը չցանկացավ ներկայանալ:
Բնակիչները վստահեցրին, որ Տավուշի սահմանը հանգիստ է և որևէ մեկի մտքով չի անցնում հողեր զիջել, իսկ իրենք խնդիր չունեն և մտահոգություն էլ չունեն այդ ուղղությամբ:
«Եթե գնացող լինեի՝ 30 տարի առաջ կգնայի, իմ հողը թուրքի սահմանից 300-400 մետր է հեռու՝ նրա պոստի տակ է, բայց ես էլի մշակում եմ ու գիտեք ինչքան են կրակել, ո՞վ է ուշադրություն դարձնում, որ կրակոցներին ուշադրություն դարձնեինք՝ ամբողջ շենքը պետք է թողներ գնար, այս շենքի դիմաց էլ է ականանետը պայթել, ո՞վ է գնացել: Բրախեցեք, մոռացեք դա»,-հայտարարեց տավուշցին:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի նախկին Խորհրդային Ադրբեջանի անկլավներում հետևողականորեն ոչնչացվել են հայկական պատմամշակութային կոթողները
- Ադրբեջանցիները հայկական խաչքարեր փորձել են ներկայացնել որպես օղուզական. Սասուն Դանիելյան
- Ադրբեջանը լուծում է միջնաժամկետ և հեռաժամկետ խնդիրներ, մասնավորապես՝ նա պատրաստվում է հաջորդ պատերազմին. Էդգար Էլբակյան
- Ազատամուտցի ազատամարտիկը չի պատկերացնում ադրբեջանցիների հետ հարևանությամբ ապրելը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան