Հույս ունեմ արդեն պաշտոնական հաջորդ խաղերին Հենրիխ Մխիթարյանը կմիանա և կօգնի մեզ. Կապառոս
Խորվաթիա–Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ, մայիսի 31-ին՝ Վելիկա Գորիցայի «Քաղաքային» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Հարցին, թե հավաքականի հայտացուցակից բացակայում է Հենրիխ Մխիթարյանը, մամուլում շատ խոսվեց այս մասին, ի՞նչ կասեք այս կապակցությամբ, ըստ ՀՖՖ կայքի, Խոակին Կապառոսը պատասխանել է.
«Ես շատ եմ անդրադարձել այս հարցին, հիմա ևս մեկ անգամ կասեմ. մենք ընկերական երկու հանդիպումներ ենք անցկացնելու, որոնց ընթացքում ես ցանկանում եմ նոր ֆուտբոլիստների փորձարկել, և դրա լավագույն հնարավորությունը առաջիկա խաղերն են:
Ես բազմիցս նշել եմ, որ Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է: Նա շատ կարևոր է մեր հավաքականի համար, և արդեն պաշտոնական հաջորդ խաղերին, որոնք կկայանան սեպտեմբերին, հույս ունեմ, որ Հենրիխը կմիանա և կօգնի մեզ: Առջևում մեզ հաճելի, բայց միևնույն ժամանակ շատ բարդ մարտահրավեր է սպասվում, և մենք մեծ խանդավառությամբ ենք մոտենում դրան:
Մի բան կցանկանայի հստակեցնել. ես 40 տարվա մարզչական փորձ ունեմ, և ոչ ոք երբևիցե չի կարողացել կազմի ընտրության հարցում ինձ վրա ազդել: Մենք պետք է ուժեղացնենք այն ֆուտբոլիստներին, որոնք այժմ գտնվում են մեր տրամադրության տակ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին