ՀՀ երրորդ նախագահ. 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան անել, իսկ հիմա մեր տարածքից մարդ է գերեվարում, տանում
«Ես կապված եմ բանակի հետ, բանակը միշտ իմն եմ համարել, բայց երբ այդ բանակին ստորացնում են, այդ բանակի՝ իր հիմար լեզվով ասած ատամները ջարդում են, բա չամաչե՞մ ես»,- Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Բա չամաչե՞մ, որ ադրբեջանցին մտնում է մեր սահման, զինվոր է գերեվարում, իսկ հրամանատարը որևէ բան անելու իրավունք չունի, իր վերադասը ոչինչ չի անում։ Այդ սատանան, այդ կապիտուլյանտը ոչինչ չի անում։ Բա ես չե՞մ հասկանում այդ հրամանատարի հոգեվիճակը։ Իհարկե, հասկանում եմ, բայց որ նրանց ձեռքերը կապված են, ի՞նչ անենք, բա որ չամաչենք։ Չի կարող այդպես շարունակվի»,- նշել է նա։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է՝ 30 տարի ադրբեջանցին ռիսկ չէր անում մի բան անել, իսկ հիմա մեր տարածքից մարդ է գերեվարում, տանում, պատասխանն ի՞նչ ենք ստանում, ի՞նչ ենք անում, որ հետ բերենք, ոչինչ չենք անում։
«Իսկ երբ իշխանավորն առանց ամաչելու, առանց սատկելու ասում է՝ Սև լճի 30 տոկոսը գրավել են, դրա համար պիտի կռիվ անե՞նք, պիտի կրակե՞նք։ Մեր բանակին տարան պարտության, տարան ջախջախեցին։ Ակնհայտորեն, մեր բանակը չի պարտվել։ Թող իրենց մարդավարի պահեին, դաշնակցի նման պահեին, Ռուսաստանը շարունակեր իրենց ռազմատեխնիկական օժանդակություն ցուցաբերեր, այսինքն՝ առանց մի դրամի հսկայական քանակով սպառազինություն տային, ոնց որ մեզ էին տալիս»,-ասել է Սերժ Սարգսյանը։
Նրա խոսքով, բանակի մարտունակությունը միայն սպառազինությունից կախված չէ, այդ սպառազինությանը տիրապետող էլ է պետք, մարտունակ զինվոր է պետք, դրանով պետք է զբաղվել։
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան