Միջանցք կլինի, թե ՞ ոչ․ մեկնաբանում է փոխվարչապետի պաշտոնակատարը
Տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով հանձնաժողովի աշխատանքներն այսօրվա դրությամբ չեն շարունակվում։ Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։
«Այսօրվա դրությամբ աշխատանքները չեն շարունակվում, որովհետև իրոք այդ աշխատանքները արդյունավետ կլինեն և արդյունքներ կտան մի դեպքում, եթե ֆոնը և ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն: Այս իրավիճակում ու ահմաններին այս իրադրությունների պարագայում, ես չեմ կարծում, որ հնարավոր է կոնստրուկտիվ աշխատանք այդ հարթակում: Այս իմաստով, վերջին շրջանում կոնտակտները ընդհատվել են այդ հարթակի մասով: Տեսնենք՝ ինչ շարունակություն կլինի»,-ասաց Մհեր Գրիգորյանը։
Գրիգորյանն ասաց, որ աշխատանքներն ընդհատվել են մասնավորապես վերջին սահմանային միջադեպերից հետո։
Մհեր Գրիգորյանը, պատասխանելով Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին, թե պատերազմից հետո Հայաստանը դեմ էր, բայց հիմա հայկական կողմի մոտ կա ընկալում այս հարցի հետ կապված, ասաց․«Ես ևս մեկ անգամ վստահեցնում եմ, որ միջանցքային տրամաբանության հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, և հնարավոր էլ չի քննարկել նման հարց: Եթե միջանցք անվանելով ինչ-որ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, դա մի հարց է, բայց եթե միջանցք ասելով մարդիկ նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ հանգամանք, կրկին վստահեցնում եմ ձեզ, որ դա բացառվում է իմ քննարկումների օրակարգում»:
Իսկ, թե հայկական կողմն ինչպես է հասկանում միջանցի ու կապուղու տարբերությունը, Գրիգարյանն ասաց․ «Եթե որևէ մեկը, միջանցք ասելով ենթադրում է սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, դա բացառված է։ Նման քննարկում չի լինելու և չի եղել։ Մեր սուվերեն ենթակառուցվածքների մասին ենք խոսում ապաշրջափակման պարագայում։ Կամ կլինի ապաշրջափակում մեր սուվերեն, լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ, կամ չի լինի։ Այդտեղ զորքեր կանգնած չեն լինելու»։
Գրիգորյանն ասաց, որ հանձնաժողովում բոլորն օգտագործում են և կօգտագործվի հունվարի 11-ի հայտարարության տերմիններն են։
«Ես մեր քննարկումների շրջանակը և քննարկվող հարցերի պարագայում, կարծում եմ, որ դա զուտ տերմինի խնդիր է և որևէ այլ բան չի կարող լինել»,-ասաց Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք խնդիրը տերմինն է։
Հարակից հրապարակումներ`
- Միջազգային դիտորդների տեղակայումը ճիշտ մոտեցում է. Մհեր Գրիգորյան
- Մհեր Գրիգորյանը չի կարծում, որ ունենք իրավիճակ, որտեղ Արա Այվազյանի հրաժարականում նշած խնդիրը գոյություն ունի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին