ՆԱՏՕ-ն հայտարարել է նոր ռազմավարության անհրաժեշտության մասին
Հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին դաշնակից երկրների արտգործնախարարները նոր հայեցակարգի մշակման անհրաժեշտություն են տեսել։ «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ դաշինքը ցանկանում է նոր հայեցակարգ՝ 2010 թվականից հնացածը փոխարինելու համար։
«Բոլորս համաձայն ենք, որ գագաթնաժողովը մեզ պատմական հնարավորություն կտա ամրապնդելու անդրատլանտյան համագործակցությունը, ինչպես նաև դաշնակիցներին նախապատրաստելու ավելի անկանխատեսելի աշխարհին: Միջավայրը զգալիորեն փոխվել է 2010 թվականից ի վեր»,- ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ վիրտուալ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի շրջանակում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ բոլոր նոր գաղափարներն անհրաժեշտ է իրականացնել: «Բայց ավելին անել նշանակում է ավելի շատ ներդրումներ»,- ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ վերջին յոթ տարիների ընթացքում Եվրոպան և Կանադան ավելացրել են պաշտպանական ոլորտի ծախսերը:
«Մենք պետք է պահպանենք այս թափը և միասին ավելի շատ ներդրումներ կատարենք, քանի որ ՆԱՏՕ-ում համատեղ ներդրումները կրկնապատկում են մեր հավաքական ուժը»,- եզրափակել է քարտուղարը