Ռոբերտ Քոչարյան. Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում
«Նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի գրեթե բոլոր կետերն արդեն կյանքի են կոչվել, բացի հարավային միջանցքից և գերիների վերադարձից»,- այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» նախընտրական դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը իրավաբանների, փաստաբանների, իրավապահ համակարհի նախկին աշխատակիցների հետ հանդիպմանը։
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է՝ կարող ենք քննարկել, թե ինչու է այս իշխանությունը այդ հայտարարությունը նման կերպ ընկալել։
«Չենք կարող հետ պտտել անիվը և վերադառնալ նախկին իրավիճակին։ Այս մարդիկ ներկայացնում են այնպես, իբր ստորագրել են ոչ թե Հայաստանի համար, այլ՝ Ռուսաստանի։ Մինչդեռ Ռուսաստանի միջամտությունը բոլորովին այլ իրավիճակում է եղել, և եթե ՌԴ-ն չմիջամտեր, շատ ավելի վատ հետևանքներ կունենայինք։
Իրավական հետևանքներ այո՛, լինելու են։ Համոզված եմ, որ կարելի էր որոշ հարցերի շուրջ բանակցել։ Դեկտեմբերին ևս մի թուղթ ստորագրվեց, և դրա մասին ոչ ոք չգիտեր, չի բանակցել։ Սա գաղտնի գործարք է, որը հարվածի տակ է դրել ՀՀ անվտանգությունը, և այս ամենի համար մարդիկ պետք է պատասխան տան:
Մենք ստիպված ենք լինելու հաշվի նստել եղած իրավիճակի հետ և փորձել այդ իրավիճակից բխող լուծումներ գտել։ Այն մարդիկ, որ այսօր չոքել են Ալիևի առաջ, հիմա տղամարդկությունից են խոսում»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյան. Չպետք է Հայաստանի վարչապետն ունենա այդքան լիազորություններ
- Ռոբերտ Քոչարյան. Պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ
- Ռոբերտ Քոչարյան. Այս երեք տարիներին քաղաքականությունը փորձել է իշխել իրավունքին
- Ռոբերտ Քոչարյան. ՀԱՊԿ-ից ես մեծ սպասումներ չունեմ, հրապարակայնորեն եմ ասում
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Շիրակի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչների հետ
- Ռոբերտ Քոչարյանի և իրավաբանների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև մարտի 1-ի քրգործին․ «Հայաստան» դաշինք
- Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ:
- «Սա պայքար է»՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի բնակիչների հետ զրույցում
- Ռոբերտ Քոչարյան. ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցերով զբաղվի, այլ ոչ թե հիմար հանձնարարություններ կատարի