Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Մասիսում հանդիպել է «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ, անդրադարձել երկրի առջև ծառացած ամենացավոտ հարցերին: Այս մասին հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։
«Արդեն 67 տարեկան մարդ եմ։ Այդ ընթացում ես ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ՝ պատերազմ, ընկերների զոհվելու սահմռկեցուցիչ տեսարաններ, զրուցել եմ 2-3 որդի կորցրած ծնողների հետ։ Ամեն ինչ տեսել եմ և, ինձ թվում էր, այլևս զարմանալու ունակություն չունեմ այդպես շատ, լացելու ունակություն չունեմ։
Նկարները, որոնք տեսել եմ, ինձ թվաց արյունը սառեց իմ երակներում։ Բայց լավ, մա՞րդ են դրանք։ Մարդկային որևէ բան կա՞, 1 միլիմետր մարդային որակ կա՞ դրանց մեջ։ Ո՞նց կարելի է հայրենիքի համար զոհված հերոս տղաները, ամենաթանկագին բանը՝ կյանքը տվել են այս երկրին, իսկ այս անասունները բերել են, լցրել են այդ մարդկանց սառնարան։ Բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են։
Ախր բաներ կան, որոնց մասին ուղղակի չես կարող հանգիստ խոսել»,- հանդիպման ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ծառ տնկեցին
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
- Չենք կարող և բարոյական իրավունք չունենք մի կողմ քաշվելու և անտարբեր հետևելու պետության կործանման ընթացքին. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան