Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
«Հիմա քարոզչություն անելու ժամանա՞կ է, թշնամին մեր երկրում է։ Ես անհարմար եմ զգում, անհարմար»,- Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշեց՝ կապիտուլյանտ կոչվածը գնում, միտինգներ է անում, այս ընթացքում ինչ ասես, արել է, քարոզչություն է իրականացնում, ընտրություն է անում։
«Մենք քարոզչություն անելու սիրտ ունե՞նք այս օկուպացված երկրում։ Եթե պնդում եք, որ պետք է անենք, մենք էլ կսկսենք անել, բայց, հավատացեք, ինձ համար ամոթ է: Ամաչում եմ, իրենց փոխարեն ամաչում եմ, իսկ այդ սատանաներն այստեղ-այնտեղ ընկած քարոզչություն են անում:
Անենք, մենք էլ կանենք, մենք էլ անենք, բայց իմացեք, որ դա մեր սրտով չէ։ Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի։ Իսկ ինքը չի սատկում, ասում է՝ հպարտ եմ, որ պարտվել ենք ու կարող ենք բաց աչքով նայել ձեզ։ Մարդկանց ինչի՞ տեղ է դրել։
Այո, մենք ուզում ենք ընտրություններում շատ ձայներ տանել, բայց չգիտեմ, այդ կապիկությունների ժամանակն անցել է»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Հանդիպումից մի հատված՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հիշատակին
- Պատմական անդրադարձը ներկայիս նույնքան ճակատագրական իրավիճակում սթափ դատելու նպատակ ունի. Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանն ու Արթուր Վանեցյանը ծառ տնկեցին
- Արթուր Վանեցյանը ժամանակին գիտակցեց նորելուկ շնագայլերի ողջ իրական էությանը, անձամբ կանգ առավ և կոչ արեց նաև մյուսներին. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան