Սերժ Սարգսյան. եթե Վանեցյանի նման 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, այս ողբերգության առաջ չէինք կանգնի
«Ես Վանեցյանին անձամբ չեմ ճանաչել, մինչև մի 6-7 ամիս առաջ։ Մեկ անգամ եմ ընդհանուր միջոցառման ժամանակ տեսել, բայց ես հեռակա ծանոթ եմ իր կենսագրությանը, ծանոթ եմ իր գործողություններին»,- այսօր հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ՀՀԿ-ի ու «Հայրենիք»-ի կողմից կազմած «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանի մասին։
ՀՀ երրորդ նախագահն ընդգծել է՝ անկեղծորեն ասում է, շատ սուր միջոցառումներում օպեր աշխատող Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանն իրեն դրևսորել է տղամարդու պես։
«Իսկ ինչո՞ւ չպետք է կազմեինք Վանեցյանի հետ կոալիցիա, որովհետև ինքն աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ։ Հարց է։ Ասեմ, իմ կարծիքով, Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն էս երկրում։ Էդ մարդն աշխատեց մեկ տարուց մի քիչ ավելի, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել։ Առաջինն ընդվզեց, ասեց՝ կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման։ Իսկ եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ կանգնեին, ասեին՝ արա, կանգ առ, մենք այսօր այս ողբերգության առաջ չէինք կանգնի»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ Վանեցյանի հետ հաճելի է աշխատել, քանի որ շատ ու շատ հարցերի շուրջ իրենք գրեթե միանման են մտածում։
Հարակից հրապարակումներ`
- Սերժ Սարգսյան. Իմ երեսը չի բռնի գնամ, սուտ բան ասեմ, Վանեցյանի երեսը չի բռնի գնա, սուտ բան ասի
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան