Թուրքիայում և Ադրբեջանում չեն հայտարարում, որ «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի երազանքը Կենտրոնական Ասիա ելքի համաթուրանական ծրագրի բաղադրիչներից է․ իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ՖԲ իր էջում գրել է.
«Թուրքիայում և Ադրբեջանում պաշտոնյաների մակարդակով համարյա չեն հայտարարում այն մասին, որ Բաքվի բռնապետի կողմից պարբերաբար դաշտ նետվող «Զանգեզուրյան միջանցք» կոչեցյալի երազանքը վերջնահաշվարկում դեպի Կենտրոնական Ասիա ելքի համաթուրանական ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է։
Մինչդեռ սրա վերաբերյալ գրեթե բացահայտ խոսում են փորձագիտական մակարդակում, դիցուք, Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալության հարթակում, որտեղ Բաքվի «Խազար» համալսարանի դոկտոր Թ․ Նյուսրաթօղլուն երեկ ուղղակի հայտարարել է՝ «Զանգեզուրյան միջանցքի բացումը շատ կարևոր է, քանի որ այն կկապի Նախիջևանը Ադրբեջանի այլ տարածքների հետ, ինչպես նաև կվերականգնի տրանսպորտային և երկաթուղային կապը Թուրքիայի ու Ադրբեջանի և այլ թյուրքական հանրապետությունների միջև»։
Եթե ուշադիր լինենք, ապա խոսք է գնում ոչ թե Կենտրոնական Ասիայի՝ որպես տարածաշրջանի մասին, այլ հենց շեշտվում են «թյուրքական հանրապետությունները»։
Իհարկե այս ամենն արվում է «տարածաշրջանային բարգավաճման գործընթացներին Հայաստանին մասնակից դարձնելու» գեղեցիկ փաթեթավորմամբ քարոզչական «գովազդով», ինչն, ըստ էության, համաթուրանական այս ծրագրում ոչինչ չի փոխում»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին