Վլադիմիր Կարապետյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերից տեղեկանում ենք, որ Վլադիմիր Կարապետյանը նոր պաշտոն է ստացել։
«Համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.
Վլադիմիր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` երեք տարի ժամկետով (նստավայրը՝ Կիև)»,- նշված է հրամանագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին