Վրաստանը Թուրքիա է վերադարձրել ավելի քան 20 տոննա սառեցված հավի միս
Վրաստանի մաքսային ծառայողները կանխել են Թուրքիայի տարածքից ավելի քան 20,2 տոննա սառեցված հավի մսի ներկրումը Վրաստան։ Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությունը:
Բուսասանիտարական և անասնաբուժական սահմանային վերահսկողության աշխատակիցները «Սարփի» մաքսակետում սահմանային հսկողության ընթացքում խախտումներ են հայտնաբերել:
Բեռի փաստաթղթերի ստուգման ընթացքում պարզվել է, որ ապրանքների փաթեթավորման պիտակի վրա նշված տեղեկությունները չեն համապատասխանել արտադրողի տվյալներին: Այդ պատճառով նշված բեռը չի կարողացել անցնել նույնականացման ստուգումը:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է արտահանող երկիր վերադարձման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա