Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
Անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտնում է, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պատերազմի ժամանակ զոհվածների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում։
Նա երեկ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով պահանջել է ՀՀ առողջապահության նախարարությանն արդեն այսօր առավոտյան հերքել տարածած տեղեկությունը, թե դիակներն ու մասունքները ժամանակավորապես պահվել են կենտրոնի ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում։
«Առողջապահության նախարարությունն ասել է, որ մեր երեխեքի պահվող մարմինները ջերմամեկուսիչ պատերով նկուղային հարկում են: Ես չգիտեմ, թե լուսանկարները որտեղից են համացանցում հայտնվել, բայց հորդորում եմ առողջապահության նախարարությանը վաղ առավոտյան հրապարակաված իրենց տված տեղեկությունը հերքեն:
Այդ երեխաների մարմինների տեղը շատ պատահական է մեր ծնողներից մեկն իմացել: Ցերեկը, երբ որոշել էինք, որ բոլոր դիահերձարաններում պետք է ցուցակներով շրջեք, տղաները տարբեր տեղեր էին գնացել: Ծնողներից երկուսը գնում են Աբովյանի դիահերձարան, նախ զգում են սարսափելի հոտ շենքի կողքից, հարցնում են, ասում են, որ մարմիններ կան, սառնարան են կառուցում:
Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում առողջապահության նախարարության ներկայացուցիչներ, եթե դա համարում եք նորմալ պայմաններ դի պահելու համար...։ +26-ը նորմալ ջերմաստիճան չէ մարմին պահելու համար։ Այդտեղ +26 աստիճան է եղել։ Դիակներից սարասափելի հոտ էր գալիս, ահավոր վիճակում էին։ Մենք չենք խնդրել, որ տեղափոխեն, նրանք ստիպված և պարտադրված են փոխել: Մենք ձեզ չենք խնդրել, որ երեխեքի դիակներն ու մասունքները տեղափոխեք, հակառակը՝ ասել ենք՝ ինչու այս պայմաններում։ Ասում էին՝ տեղ չունեինք, խոսքի էին տվել երկու օրում հարց կլուծեն։
Եթե չհերքեք ձեր տարածած սուտը, խոստանում եմ այս դեպքի հետ կապված տեսանյութեր հրապարակել համացանցում, դուք արդեն կշշկռեք»,- ասել է Արսեն Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ. Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» նկուղային հարկում զինվորների մասունքներ ու դիակներ են պահվել
- Mediaport. Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանում հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում
- Արդեն քարացել ենք, ինչքան սպասեմ երեխուս գտնվելուն. Անհետ կորած զինծառայողի մայր
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան