Ավանեսյանի հրաժարականը պահանջող 3 քաղաքացի է բերման ենթարկվել
«Երեք քաղաքացի է բերման ենթարկվել»,-այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանությունից՝ ի պատասխան ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հրաժարականի պահանջով իրականացվող ակցիայի ժամանակ բերման ենթարկվածների թվի վերաբերյալ հարցի։
Նշենք, որ այսօր «Անհապաղ հրաժարական», «Մեղավոր ես, հատուցիր», «Դուք մա՞րդ եք»… մանատիպ գրությամբ պաստառներով մի խումբ դաշնակցական երիտասարդներ բողոքի ակցիա էին անում առողջապահության նախարարության մոտ։ Նրանք ցանկանում էին հանդիպում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ՝ վերջինիս հրաժարականի պահանջով։
Ակցիայի մասնակիցները տոպրակներ էին նետել նախարարության մուտքի դիմաց՝ նշելով, որ հենց վերջիններս են արժանի այս տոպրակներին, ոչ թե հերոս տղաները:
Երիտասարդների և ոստիկանների միջև քաշքշոց եղավ, որից հետո էլ սկսեցին բերման ենթարկել։
«Պատահական հայտնի դարձավ, որ տասնյակ մեր զոհված եղբայրների մարմիններ պահվում են պարզապես սահմռկեցուցիչ պայմաններում: Յուրաքանչյուր գիտակից մարդ, անկախ ազգությունից, տեսնելով հայ զինվորը, հայրենիք համար իր կյանքը տված զինվորն ինչ ճակատագրի է արժանացել պետության կողմից, միանշանակ չի կարող խելամիտ արձագանք տալ դրան: Տեսնելով այդ պատկերը՝ գժվելու աստիճանի կարելի է հասնել: Սա այն պետության պատկերն է, որն այս իշխանությունը կարողացել է դարձնել Հայաստանը»,- ավելի վաղ նախարարության դիմաց հայտարարել էր ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։
Հարակից հրապարակումներ`
- «Էս մարդիկ լրիվ սրբապիղծ են». Զոհվածների հարազատները մտել են Աբովյանի դիահերձարան
- Արյունը սառեց իմ երակներում... բա սատանա չե՞ն սրանք, բա ի՞նչ են. Սերժ Սարգսյան
- Սոֆյա Հովսեփյանը մանրամասներ է ներկայացրել զոհված զինվորների մարմինների տեղափոխման խնդիրների վերաբերյալ
- Նաիրա Զոհրաբյան. Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան
- Մեր զոհված երեխաների մասունքներն ու դիակները պահվել են +26 աստիճանի պայմաններում. անհետ կորածի հարազատ
- Ես տղա եմ տվել, որ բերեն տոպրակով ինձ տա՞ն. անհետ կորած զինծառայողի հարազատ
- «Էս մարդիկ թքած ունեն թե՛ մեր, թե՛ մեր երեխեքի վրա, եկե՛ք ՊՆ, փակե՛ք մուտքերը». անհետ կորածի հարազատ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան