Նիկոլը խեղճ չէ, նա հրեշ է և պատրաստ է փուռը տալ, նույնիսկ իր ամենամոտ գործակիցներին. Բագրատ Եսայան
«Նմանատիպ վիճակի ականատես ենք եղել 1996-97 թվականներին, երբ նախագահական ընտրությունները կեղծելու արդյունքում կտրուկ թուլացավ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը, և մեծացավ սպանությունների թիվը»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչ Բագրատ Եսայանն՝ անդրադառնալով վերջին օրերին արձանագրված սպանությունների դեպքերին։
Նրա կարծիքով՝ այսօր իրավապահ մարմիններն աշխատում են միայն մեկ ուղղությամբ՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ապահովման և հիմնավորեց, որ ընդդիմության ցույցերը ճնշելու համար պահպանության խնդիրներ են կատարում ոստիկանության տարբեր ծառայությունների՝ կապի, քրեական հետախուզության ներկայացուցիչները։
«Նիկոլ Փաշինյանը երկիրը և պետական իշխանության համակարգը կոլապսի է հասցրել»,- հայտարարեց Բագրատ Եսայանը և փաստեց, որ փողոցներում պարեկային ծառայություն չի իրականացվում, մեքենաները երթևեկության կանոնների կոպիտ խախտմամբ են վարում և այլն։
Բանախոսը հույս հայտնեց, որ ինչպես 1996-97 թվականների ճգնաժամը հանգուցալուծվեց 1998 թվականի ընտրություններով, այնպես էլ ներկայիս իրավիճակը կկարգավորվի հունիսի 20-ին։
«Գործում է ձնահյուսի տրամաբանությունը, երբ մի ձնագնդին առաջ է բերում մեծ ձնահյուս, նույն ձևով էլ անկում է ապրում Փաշինյանի կարծեցյալ հեղինակությունը»,- հայտնեց ՀՅԴ ներկայացուցիչը։
Անդրադառնոլով հասարակության մեջ տարածվող կեղծ տեսություններին՝ Եսայանը նկատեց, որ կարծիք է շրջանառվում, թե հողերը 30 տարի հանձնված էին, Ալիևը չէր ուզում և երբ եկավ «խեղճ» Նիկոլը, նրանից էլ վերցրեց։
«Նիկոլը խեղճ չէ, նա հրեշ է և պատրաստ է փուռը տալ նույնիսկ իր ամենամոտ գործակիցներին, բայց նա այնքանով է խելացի, որ վերջին պահին կամ փախնելու է երկրից, կամ ինչ-որ երաշխիքներ է ստանալու»,- հայտարարեց Բագրատ Եսայանը։
Վերջինս նաև հիշեցրեց, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմիցս ասել է՝ գործող իշխանությունների հեռացումից հետո վենդետա չի լինելու, բայց արդարադատություն լինելու է և ստեղծված վիճակի մեղավորները պատժվելու են։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի